Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/336

Այս էջը հաստատված է

մատիտներով։ Առաջին անգամ տպագրվել է ՄՀ 1879 թ., N 27, ապա նաև՝ ՌՊԵ I, էջ 325-326։ N 28 3 Ատ սօյ մարթը շատ պաներ կանէ... 9-12 տողերը տպագրվում են առաջին անգամ։ Այդ տողերը հանվել են առաջին հրատարակության միջոցին` ՄՀ֊ի խմբագրի կողմից: N 28 ընդօրինակությունում հիշյալ տողերը կապույտ մատիտով ջնջված են։ Հետագա հրատարակություններում դրանք չեն վերականգնվել։ Գրության թվականն անհայտ է. հիմք է ընդունված առաջին հրատարակությունը:

ԶԱՐՄԱՆԱԼՈՒ ՊԱՆԵՐ

(էջ 139)

Ինքնագիրը չի պահպանվել։ Տեքստը պատրաստված է ըստ ՌՊֆ, N 28 ընդօրինակության (տե՛ս «Ասված վերչը պարի անէ» բանաստեղծության ծանոթագրությունը)։ Գրության թվականն անհայտ է, հիմք է ընդունված առաջին տպագրությունը։ Առաջին անգամ տպագրվել է` ՄՀ, 1879, 27, ապա նաև` ՌՊԵ I, էջ 327-328։

ՄԻՈԻԹԻԻՆ ԵՎ ՍԷՐ

(էջ 141)

Ինքնագիրը չի պահպանվել։ Տեքստը պատրաստված է ըստ՝ ՌՊֆ-ում պահպանվող 145 ընդօրինակության, որի վրա արված է հետևյալ մակագրությունը. «Представлена по поручению г-жи Канановой из Москвы типографиею А. Я. Либермана. В дополнение к сочинению Гамар Катибы». Մակագրությունից պարզվում է, որ ձեռագիրը ուղարկված է եղել զետեղելու համար ՌՊԵ 1-ում, որը տպագրվում էր Պետերբուրգում՝ Լիբերմանի տպարանում։ Հիշյալ հրատարակության ժամանակ ոտանավորից տպագրվել է միայն 12 տող` 24-ի փոխարեն։ Վերջին 12 տողը ձեռագրի վրա կարմիր թանաքով ջնջված է։ Գրության ստույգ թվականն անհայտ է։ Հիմք է ընդունված ՌՊԵ I-ի թվականը (1879):

ԼԷՎԷՆՏԻՆ ԿԱՆԿԱՏԸ

(էջ 142)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ ՌՊֆ, N N 1, թ. 27 ա-բ, 25բ, 26բ և երկու ընդօրինակություն` N N 28դ, 142, թ. 17բ։ Բանաստեղծության բնաբանը բերված է` ՌՊֆ, N 1 ինքնագրից, մյուս ինքնագրերը և ընդօրինակությունները բնաբան չունեն։ Գրության թվականն անհայտ է, հիմք է ընդունված առաջին հրատարակության թվականը։ Առաջին անգամ տպագրվել է՝ ՄՀ, 1879, 38, ապա նաև` ՌՊԵ I, էջ 353։ N 1 ինքնագրի տեքստային տարբերությունները.

15 Պամպասկոտ լուզուս ալ հանիմ մէյտան,
16 Պաթախին մէչը տայմա. կըխորնամ.
22 Քաղքիս էնկ֊թէօյֆէ տըղլան պիտ լայի,
24 Ուրիշ սօյ պանիր կուզին լէվէնտէն։