Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/337

Այս էջը հաստատված է

ՍՈՒՏ ԱՂԱ

(էջ 144)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ ՌՊֆ, N 25g («Սուտ աղաներ» վերնագրով), N N 26ա, 136, թ. 17-18ա և երեք ընդօրինակություն՝ N N 27ա, 28ե, 142, թ. 16բ-17բ։ N 26ա ինքնագիրը բաղկացած է երկու թերթից, պարունակում է նաև «Լեվենտին գանգատը» բանաստեղծությունը։ «Սուտ աղա»֊ի վերնագրի մոտ ցենզուրական հետևյալ նշումները` «Два стихотворения Сюлюка. Дозволено цензурою 5 апреля 1879. К. Патканянц». Ինքնագրի չորրորդ էջում նորից ցենզուրական նշում. «Дозволено. С. Петербург, 9 апреля, 1879 г. Цензор драматических сочинений». հետևում է ցենզորի ստորագրությունը, որը անընթեռնելի է։ Ինքնագրի վրա կա նաև ՄՀ լրագրի խմբագրության նշումները։ Գրության ստույգ թվականն անհայտ է. հենվելով առաջին տպագրության վրա, զետեղեցինք 1879 թ. բանաստեղծությունների շարքը։ Առաջին անգամ տպագրվել է ՄՀ, 1879, N 38 և ապա նաև՝ ՌՊԵ I, էջ 355-357։

N 136 13 Կիտիմ, մինչի վօր ատ հալը հասար,
N 136 21 Սուրփ-խաչի վանքի սուրփերուն համին
N N 27 ա և 136 26 Չատըռ կըխօրթիս, կասին, պալապան
N N 27ա և 136 45 Եփօր ֆայտա տալ չուզիս ու չիտիս,
N N 25գ, 28ե 49 Քու խելքիտ պա՞նն է կլասնի ու տումա,
N 136 50 Տունըտ նիստ, կոծէ պիլաթ ու խուռմա.


ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ

(էջ 146)

Պահպանվել է երեք ինքնագիր` ՌՊֆ, N N 25ա, 24ա, 24բ և երկու ընդօրինակություն` ՌՊֆ, N N 28գ, 149, թ. 22բ-23ա։ N 28 ընդօրինակությունը ՄՀ տպարանական օրինակն է, որի վրա կա հետևյալ ցենզուրական նշումը. «Дозволено цензурою, 3 декабря 79 г., СПб. За цензора Н. Марр. Получил 9 декабря. С. Гуламирянц». N 25 ինքնագրի վրա, վերնագրից վերև կա հետևյալ մատիտագիր հավելումը. «նոր Նախիջևանի տիպեր»։ Առաջին անգամ տպագրվել է` ՄՀ, 1879 թ., N 38, ապա նաև՝ Արձ., 1897, N 47, «Լումա», 1903 թ. N 5։ Գրության թվականն անհայտ է։ Հիմք է ընդունված աոաջին տպագրության թվականը։ Բանաստեղծությունը Արձ.֊ում տպագրվել է «Ռափայել Պատկանյանի մի անտիպ բանաստեղծությունը» խմբագրական ծանոթությամբ, որից պիտի եզրակացնել, որ խմբագրությունը տեղյակ չի եղել ՄՀ֊ում տպագրված լինելու մասին։ Գրության ստույգ ժամանակն անհայտ է. հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը։

N 24բ 2 Փողպատ թանկագին, գոհար ու շատ զարդ,
N 71 24բ, 25ա 7 Նուրբ ու շատ ազնիվ դու ունիս ճաշակ,
N 24բ, 25ա 14 Ուրիշ ձև սոխակ ու թառամած վարդ.
N N 24բ, 25ա 15 Թանկագին ընթրիք.... գինիի շիշեր.
N N 25ա 19 Ի՞նչ է պետք թատրոն, լրագիր կամ ուսում.
N N 24բ, 25ա, 28գ 20 Երբ առջևըդ կան թղթախաղ, պիլիառթ.