Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/338

Այս էջը հաստատված է

N N 24բ, 25ա, 28գ 21 Խևի խոսքեր է՝ «Ազգի զարգացում».
N N 24բ, 25ա, 28գ 26 Կըթոռմի թըշի ցոլուն այն վարդը,
N N 24բ, 25ա, 28գ 27 Գրպանի փողը կհալի ձիւնի պէս,
N N 24բ, 25ա, 28գ 28 Շատ շատ կը տրտմի հայ երիտասարդը


ԱՆՇԱՐԺՈԻԹԻԻՆ

(էջ 148)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, N 101, և մեկ ընդօրինակություն՝ N 148, թ. 23։ Բանաստեղծությունը հավանաբար գրված է 1880 թվականին Նոր Նախիջևանի հարյուրամյակի տոնակատարությունից փոքր անց։ Տպագրվում է աոաջին անգամ։

ԱՂԱ ԾԻ ՖԻԶԻ

(էջ 149)

Պահպանվել է մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ, N 142, թ.19բ—20ա։ Գրության թվականն անհայտ է։ Հիմք է ընդունված ՌՊԵ 1-ը։ Առաջին անգամ տպագրվել է` ՌՊԵ 1, էջ 330։

ՆՈՐ ՍՕՅ ԱԶԳԱՍԷՐ

(Էջ 150)

Ինքնագիրը չի պահպանվել։ ՌՊֆ N 144ա փաստաթղթի վրա կա վերջին քառյակի ընդօրինակությունը։ Գրության թվականն անհայտ է։ Հիմք է ընդունված ՌՊԵ 1-ը։ Առաջին անգամ տպագրվել է՝ ՌՊԵ 1, էջ 331-332։

ՊԻԼՊԻԼ ԵԻ ՊՈԻՀՈԻ

(էջ 152)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ, N N 44 և 45բ և մեկ ընդօրինակություն` N 147։ Ինքնագրերն ունեն «Առակ» ենթավերնագիրը և ստորագրված են` Սյուլյուկ։ Գրության թվականն անհայտ է: Հիմք է ընդունված ՌՊԵ 1-ը։ Առաջին անգամ տպագրվել է` ՌՊԵ I, էջ 333։ Չխախտելու համար «Նոր-Նախիջևանի Քնար»֊ի ամբողջությունը, «Պիլպիլ ու պուհու»-ն չզետեզեցինք «Առակներ»–ի բաժնում։

Կ 0 Լ 0 Վ Ա

(էջ 153)

Պահպանվել է մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ, N 144դ։ Բանաստեղծության գրության թվականն անհայտ է, հիմք է ընդունված առաջին տպագրությունը։ Առաջին անգամ տպագրվել է` ՄՀ, 1881թ., N 10։ Նույն համարում տպագրված Քաղքցի ստորագրությամբ ֆելիետոնի վերջում ասված է. «Ահա «Մեղու Հայաստանի» խմբագրությանը Նոր-Նախիջևանից քաղաքագլխի ընտրության համար ինչ ոտանավոր է ղրկված»։ Այս տողերին հետևում է «Կօլօվա» ոտանավորը։ Այնուհետև տպագրվել է՝ ՌՊԵ I, էջ 334-335։ N 144 ընդօրինակության տեքստային տարբկրությունները. 3 Հէմ պուրթոտ կօլօխ, հէմ տըպըզ ու քաչալ,