Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/34

Այս էջը հաստատված է

Ըստվերըս երրեք չի՛ մընալ անդորր,
Այս թըշվառ դաշտում կը շըրջի մոլոր
Մինչև այն ժամը, ժամ օրհասական,
Երբ պարսիկն կամ հայն կը լինի կործան՝
Արյան դաշտի մեջ մորթելով իրար.
Լոկ այն ժամանակ կառնեմ ես դադար։
Դե՜հ, մընաք բարև. տեր, առ իմ հոգին.
Ազատ կյանք կամ մահ ազնիվ տուր հային»:
Լռեց, ու իսկույն նետը մահաբեր
Հանեց աներկյուղ՝ կողից կարեվեր։

14



Առ ժամ մի որբիկ տարաբախտ հայերն
Ապշած, զարհուրած մընացին տեղերն,
Չիմացան՝ տեսի՞լք է այս, թե՞ անուրջ։
Մեռած դյուցազին խուռըն կանգնած շուրջ՝
Ո՛չ լալիս էին, ո՛չ սըգալ կարում,
Իրանց աչքերին չէին հավատում։
Ինչպե՞ս հավատան իրանց աչքերին,
Երեկ չէ՞ր, որ պինդ կար հըսկա կաղնին,
Որ քանի դարեր հարվածը հողմին
Զեփյուռ էր կարծում փըչած մեղմագին.
Այսօր միջաբեկ ու թավալգըլոր
Կար նոցա առաջ. աչքերով մոլոր
Տեսնում են քաջին գետնին տարածած,
Ջըլոտ ձեռները ցամքած, կարկամած,
Կեսխուփ աչքերը չունին առաջվան
Ո՛չ բոցը, փայլը՝ ջուխտ աստեղց նըման։
Դեմքը գունաթափ, գիծքը անմեկին,
Ո՛չ ոխի նըշան, ո՛չ սիրո-ունին։
Տեսած կա՞ս մեկ օր, երբ բոցոտ շանթը
Երկնուց ցած իջնե մինչ խաղաղ դաշտը,
Ահեղ որոտմամբ, փայլ արձակելով՝
Արթուն հովիվին զարնե, տա գետնով.
Անմեղ գառնուկներն որբիկ մընացած,
Ապաստան չունին, անտեր են թողած,
Ահից վազում են թուլիկ ոտներով,