Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/342

Այս էջը հաստատված է

Կլասնիների խելքը խիստ պետք կուգա
Թէ վօր ընտրինք մարթոցմէ խասը։


Հապա-ի կիտինք, խիստ տեղով կիտինք,
Տեե՜, շուտ կասփատա մէկ թռինքի նստինք։


Ատ հեքիաթները մենք չօխտան կիտինք,
Կես գիշերն անցավ, դեհ շտոսի նստինք։


Սույն տողերը ստեղծված են Ռ. Պատկանյանի «Հայ ազգի սրտացավները» բանաստեղծության ներշնչմամբ ու նմանությամբ։ 1-6 տողերը առաջին հրատարակության միջոցին բաց են թողնվել։ Վերականգնված են ըստ ՌՊֆ, N 147 ձեռագրի։ N 147 ընդօրինակության տեքստային տարբերություները։

8 Կիրք պիտի տպէ, բայց չունի ստակ, 31 Կիտի՞ք, աղաներ, հայերն անտէր ին, Հայն ալայ֊մալայ թէղով եօխ կըլայ։

В АЛЬБОМЕ М. Н. Б.

(էջ 167)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, N 104, և մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ, N 147, թ. 2: Գրության թվականն անհայտ է, այն հավանաբար դրված պիտի լինի «Ծկլայ մանկավարժ» բանաստեղծությունը գրելու ժամանակ՝ 1884 թ.։ Այդ ենթադրության հիմք է տալիս «Ծկլա մանկավարժ»֊ի առաջին վեց տողերի և այս ոտանավորի երրորդ (վերջին) քառյակի նմանությունը։ Երկու դեպքում էլ նա աղա Մինասին դատապարտում է Ծկլայ մանկավարժի հանդեպ հովանավորի դերը ստանձնելու համար։ Տպագրվում է առաջին անգամ։

ԾԿԼԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺ

(էջ 167)

Պահպանվել է երկու ընդօրինակություն՝ ՌՊֆ, N N 61ա, 61բ։ N 61ա ընդօրինակությունը կատարված է Փ. Վարդանյանի ձեռքով, որի համար հիմք է հանդիսացել Թիֆլիզ 0լգա Շահպազյանին ուղարկած հեղինակի ինքնագիրը։ Այդ մասին հետաքրրքրական տեղեկություններ են պարունակում 0. Շահպազյանի Ռ. Պատկանյանին հասցեագրած 1884 թ. սեպտեմբերի 25֊ի նամակը, ուր ասված է. «Ձեր ինձ ուղարկած ոտանավորը «Ծկլայ մանկավարժ» կարդացինք, շատ էլ ծիծաղեցինք, Փիլիպպոսը արտագրեց, հիմա երևի խելքը կորցրել է մեր ծկլայ մանկավարժը. մի փոքր էլ ուներ» (ՌՊֆ, N 909): 1885 թ. ապրիլի 28-ին Ռ. Պատկանյանին գրած Փ. Վարդանյանի նամակից իմանում ենք, որ վերջինս այլ բանաստեղծությունների հետ «Ծկլայ մանկավարժը»