Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/346

Այս էջը հաստատված է

Օր մը մէկ աղա ու մէքամ զէնկին
Մէկ մէկու պէթէր առին ու տըվին.
Զէնկինը կասէր՝ տունըս վօր մուտնուս,
Հիացք-զարմացքէտ խելքըտ կըթուռցնուս.
Վերե վեր թօղած թէնէքէ թէփէն,
Նէսէն պօյուլը, շթուքաթուռ տուսէն.
Առաքէն թանկնոց լյուսթռան է կախած,-
Ազպարը ծարէ ծար քարվածք արած...

Թէկարան խնտաց մեր ծերկէկ աղան,
Ու ան զէնկինին տըվից պատասխան.
Տունըս թուլա չէ, սուտ չասիմ, ախպար,
Նարա քէրէսթէն է տախտակ, պուտար-
Տան ամեն տէղին ֆօղ` վըրան պօլ քըցած
Ան ալ կընկանս ծեռքը շատ ապրած.
Լամփա, սթէառին մենք ասլը չիտինք,
Ու հին ատէթով չըրախ կըվառինք։
Զէնկինը ասաց, առանըս մուտնուս
Վեց հազարի պան մէչը կու կուտնուս.
էրկու ռիսաքըս մէքամ ալ քառէթ
Սուտ չասիմ կաժէ չորս հազար մանէթ.
Թէմիզ պապիռ է քուչուռիս կտակը
Եթմիշ մանէթ է վրայի մուշտակը։
Աղան ասաց ես մէքամ ծի ունիմ,
Ան ալ աս օրերս վերչ պիտի անիմ,
Զէրէ քուչուռը ու հետն ալ մէկ ծին
Մէկ օղլուխի խատար կընըստին։
Զէնկինը ասաց, կընկաս փլաթոքին
Չօրս հարուր հատիկ մանէթ կին տըրին
Տիատէմ, մատնի օղ, պռասլէթ, ֆառմալ,
էփպէյի սումի պաներ ին ան ալ։


Աղան ասաց...............


1. [Օր մը մեր տեղի զէնկինն ու աղան]
3. Զէնկինը կասէր` տունս [մէկ արի]
5ա. [Տունըս պալապան, զարթարուն մէչը]
5բ. [Քարէ է տունըս, զարթարուն մէչը]
6ա. [Թանկնոց քախել է]
6բ. [Սալթը քոմնանթին փէշը]
6գ. Նէսէն պօյուլը [սըվաղը է] տուսէն
7. [Պալապան] լյուսթռան առաքէն [կախ է],-
11. Տունըս թազա չէ, [հասարակ փատ է]
14. [Ատթից] կընկանըս ծեռք[եր]ը շատ ապրած.
17ա. Զենկինը ասաց. <մ> առանըս [ունիմ երիվար ռիսաք].