Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/350

Այս էջը հաստատված է

«ՃԱԿԱՏԻՏ ԳԸՐԱԾ է...»

(էջ 203)

Պահպանվել է մեկ ինքնագիր` ՌՊֆ, N 113 և մեկ ընդօրինակություն՝ ՌՊՖ, N 148, թ. 14։ Ընդօրինակության մեջ 13-20 տողերը բացակայում են։ Գրության թվականն անհայտ է։ Տպագրվում է առաջին անգամ։

«ՇԱԼՎԵՐ ՍԵՐՈԲ ՏԱՆՂԱԼԱԽ»

(էջ 204)

Ինքնագիրը պահպանվում է՝ ԳԱԹ Ա. Չոպանյանի ֆոնդում (արխիվը մշակված չլինելու պատճառով համարը չի նշված): Գրության թվականն անհայտ է։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Անահիտ», 1938, N 1-3, էջ 1, խմբագիր Ա. Չոպանյանի հետևյալ ծանոթագրությամբ.

«Անտիպ էջեր»

Ռափայել Պատկանյանի մեկ ոտանավոր երգիծանքը

Հետևյալ գրվածքը որ ցարդ անտիպ մնացած է և որուն հեղինակին ձեռքով գրված օրինակը բարեկամի մը կողմե ինծի հաղորդվեցավ, մին է այն երգիծական էջերեն (արձակ և ոտանավոր) զոր Ռափայել Պատկանյան նոր Նախիջևանի բարբառով շարադրած է և որոնց շատերը հրատարակած է Սյուլյուք ծածկանունով։ Խայթող հեգնությամբ լի այդ էջերը մեծանուն բանաստեղծին գործին մեջ որոշ ու կարևոր բաժին մը կկազմեն։ Ներկա երգիծանքին մեջ, որ ամենեն բնորոշներեն մին է, Գամառ֊Քաթիպա իր սլաքներուն իբր թիրախ առած է Նոր Նախիջևանի իր ժամանակակից հայտնի անձնավորություններեն մին, Սերոբ Հարությունյան, հմուտ ու խորամանկ մարդ, լավ ռուսերեն գիտցող, տիրամոլ ու ճարպիկ տեսակ մը ամիրա, որ իբր Նոր Նախիջևանի քաղաքային վարչության քարտուղարի երեսուն տարի շարունակ քաղաքին մեջ ցանկացած է և գրեթե միշտ հաջողած է ամեն ինչ իր ուզածին պես դարձնել։ Իմ վաղեմի բարեկամ Ռուբեն Բերբերյանն է որ այս տեղեկություները տվավ ինծի, ինչպես և բացատրությունները Նոր Նախիջևանի տեղական բարբառի բնորոշ բաոերուն»։

Տողատակ տրված է Նոր Նախիջևանի բարբառային 44 բառերի բացատրություն-թարգմանությունները"

ՆՇԱՆ

(էջ 207)

Պահպանվել է մեկ ինքնագիր` ՌՊֆ, N 104։ Իբրև բնաբան բերված է` «Бог метит шельму» արտահայտությունը։ Գրության թվականն անհայտ է։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Գաղութ», 1914, N 15, էջ 228-229, հետևյալ խմբագրական ծանոթությամբ. «Մեզ հաջողվեց ձեռք բերել Ռ. Պատկանյանի անտիպ բանաստեղծություններից մեկը, որը ձեռագրից արտագրած է եղել նրա մտերիմներից մեկը, և այժմ գտել է իր հին նամակների մեջ։ Հրատարակում ենք իբր անտիպ բանաստեղծություն, թեև գրված է րոպեի ազդեցության տակ, կորստից ազատելու համար»։