Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/351

Այս էջը հաստատված է

ՄԵՐ ԿՕԼՕՎԱՑՈԻՆԵՐՈԻՆ

(էջ 208)

Պահպանվել է երկու ընդօրինակություն` ՌՊՖ, N N 143, 144։ N 143 ընդօրինակությունը կատարված է Մ. Բերբերյանի ձեռքով՝ «Մինաս Բերբերյան, Նոր-Նախիջևան» դրոշմանիշը կրող թղթի վրա, առաջին և երրորդ էջերում կա «Дозволено цензурою» նշումը։ Գրության թվականն անհայտ է։ Առաջին անգամ տպագրվել է` «Հայ համայնք», 1918, N 7, էջ 84, հետևյալ խմբագրական ծանոթությամբ. «Տպագրելով թերթում մեր քանքարավոր հանգուցյալ բանաստեղծ Ռափայել Պատկանյանի այս ոտանավորը, որը, որքան մեզ հայտնի է տակավին ոչ մի տեղ հրատարակված չէ, պարտք ենք համարում ասել, որ պ. Մ. Բերբերյանի ձեռքով արտագրվածը դրա պատճենն է, որ գտնվում է մեր ձեռքին, և ոչ իսկականը, որ, հավանական է կարծել, գտնվում է Բերբերյանի մոտ»։ Առաջին տպագրության մեջ 29-րդ տողը պակասում է։

ЯЗЫК ТВОЙ-ВРАГ ТВОЙ

(էջ 210)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, N 1, թ. 6։ Գրության թվականն անհայտ է: Տպագրվում է առաջին անգամ։

ЯРЫЙ ТАНЦОР

(էջ 211)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, N 1, թ. 5։ Գրության թվականն անհայտ է: Տպագրվում է առաջին անգամ։

ԿՕԼՕՎԱ

(էջ 212)

Պահպանվել է մեկ ինքնագիր` ՌՊֆ, N 102 և երկու ընդօրինակություն՝ ՌՊֆ, N N 142, թ. 19ա-բ, 148, թ. 6բ - 7բ։ Գրության թվականն անհայտ է։ Առաջին անgամ տպագրվել է ՌՊԵ III, էջ 45-46։

N N 102, 148 11 Տախոտի տեղեր փոիսեաժնօյ, կլասնի,
N 102 15 Դպրոց, պահչա, քլուպ եվ ուրիշ [պաներ] շատ
N 102 24 [Պանալու] կըլամ շատ վարժատուններ։
N 102 28 Հալխին պուռունկին մածուն [պիտ] քըսիմ...
N 102 29 Վըրաս պան ասել մարթ խատիր [չիլայ]
N 102 39 [Ցոլուն կաշիէն] օցին [հիացանք]
N N 102, 148 և 142 39ա Անուշ լուզույեն օցին խափվեցաք.
N 102 39բ [Ու խեղճ Սիւլիւկին կըճեն սարսեցաք]
N 102 39գ Ամա Սիւլիւկին կըճէն սարսեցաք,

ԽԱՂ ԿԻԻՐԵՂ ՎԱՐԹԱՊԵՏԻՆ ՎՐԱ ՀԱՆԱԾ

(էջ 214)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, N 37։ Վերնագրի փոխարեն սկզբում եղել է աստղանիշ, հետագայում վերևից հեղինակը մատիտով ավելացրել է «Խաղ Կյուրեղ վարդապետին վրա հանած»։ Գրության թվականն անհայտ է։ Տպագրվում է առաջին անգամ։