ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐ ՏԱՐԻ
(էջ 227)
Առաջին անգամ տպագրվել է ՄԵ, 1880, էջ 1։ (ՄԵ 1880 թվականի արխիվային մեկ օրինակը հեղինակի բազմաթիվ ուղղումներով (ՌՊֆ, N 1397) օգտագործված է իբրև ինքնագիր, որը այսուհետև կհիշատակվի ինքնագրերի շարքում)։ Ապա տեղ է գտել` ՄԲ 1881, էջ 68 և ՄԲ 1884, էջ 97-98։ ՄԲ 1884 տեքստային տարբերությունները.
5 Մանըր տըղաք ուրախ ին,
6 Կուտին կաղանդ ու կաղին,
8 Կաթա, հալվա ու ընգուզ
10 Աշխարհքիս մեջ չեք մենակ,
11 Ուրիշ շատ խեղճ տըղաք կան
12 Աղքատ ու անօգնական։
13 Նոքա հայր ու մայր չունին,
14 Սև չոր հացի կարոտ ին.
15 «Աղքաաներուն ողորմած
ՁՄԵՌ
(էջ 228)
Պահպանվել է երկու ինքնագիր` ՌՊֆ, N 30, թ. 6բ, N 1397, էջ 3 և երկու ընդօրինակոլթյուն՝ ՌՊֆ, N N 142, 149, թ. 12ա։ Առաջին անգամ տպագրվել է՝ ՄԵ, 1880, էջ 3, ապա նաև` ՄԲ, 1884, էջ 96-97։
N 1397, ՄԲ 1884 2 Կը հիշեմ ես միշտ իմ հայ եղբորը,-
N 1397, ՄԲ 1884 3 Կասեմ ես՝ արդյոք չունի նա կարիք,
N 30 3 Ասում եմ՝ արդյոք չունի [հայն] կարիք,
N 1397, ՄԲ 1884 8 Միտքըս կբերեմ իմ հայ-եղբորը։
ԳԱՐՈՒՆ
(էջ 229)
Պահպանվել է երկու ինքնագիր` ՌՊֆ, N N 30, թ. 2ա, 1397, էջ 4 և երկու ընդօրինակություն` N N 142, թ. 23ա, 149, թ. 35ա։ Առաջին անգամ տպագրվել է` ՄԵ, 1880, էջ 4 (գրքույկի վերջում կա նաև բանաստեղծության երգի նոտաները), ՄԲ, 1884, էջ 98։ Ինքնագրի «Գարուն» վերնագիրը ունի հետևյալ ծանոթագրությունը` «Աշխարհիս երեսին ամենագեղեցիկ գարունը, ասում են, միայն Հայաստանը ունի»:
N N 30, 142, 149 5 Բաց մեր դուռերը, բաց մեր պատուհան,
N N 30, 1397 7 Փակված սենյակեն ելլինք, ազատվինք,