Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/365

Այս էջը հաստատված է

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍՏՂԸ

(էջ 267)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ ՌՊֆ, N 48, թ. 4բ, N 50, թ. 2ա, N 51դ և մեկ ընդօրինակություն` N 149, թ. 28ա: N 50 ինքնագրի 1-ին տողի մոտ` լուսանցքում գրված է` (կամ պեծ պեծ):

Տպագրվել է ՄՈԵ. 1881, էջ 29-30, ՌՊԵ III, էջ 16:

N 50 1 Աստղերը յալթ վերը կը փայլին,
N N 48,51 2 Նըման տըղայոց ցոլուն աչքերուն.
N N 50, 149 2 Նըման տղայոց ցոլուն աչքերին:
N N 50, 149 3 Մեկ ցոլուն աստղ ալ կա երկնից վըրա
N 51 3 մի սիրուն աստղ էլ կա երկնի վըրան,
N N 50, 149 5 Մեր դպրոցը կա մեկ խելոք տղա,
N N 50, 149 6 Դասերը միշտ լավ կը սովորե նա,
N 51 6 Դասերը միշտ լավ պատրաստում է նա,

Գիտություն

(էջ 268)

Պահպանվել է մեկ ինքնագիր` ՌՊՖ, N 50, թ. 3բ-4ա և մեկ ընդօրինակություն` N 149, թ. 29: Տպագրվել է ՄՈԵ, 1881, էջ 31-32, ՌՊԵ III, էջ 14:

N N 50, 149 1 Բան մը կը ճանչնամ, - շատ խելոք է նա, N N 50, 149 3 Կըճանչնա երկինք, երկիր, ծով անհուն N N 50, 149 4 Ավելի քան ըզտասըն մարդիկ իմաստուն, N N 50, 149 7 Ջըրերու կաթիլ ու ավազ ծովին N N 50, 149 8 Կհամրե նա քեզ ճիշտ մեկ րոպեին... N 50 9 խելք շատ մի՛ մաշիք,- այս բանի անունն N 149 10 խելք շատ մի՛ մաշիք,- այս բանի անունն N N 50, 149 10 մարդիկ մեկ խոսքով կասին` զիտություն:

Գտեք սխալները

էջ 269

Պահպանվել է մեկ ինքնագիր` ՌՊՖ, N 123 և երկու ընդօրինակություն` N 142, թ. 21բ-22ա, N 149, թ. 16բ-17ա: Տպագրվել է ՄՈԵ, 1881, էջ 25-27 ՌՊԵ III, էջ 13-14: N 123 ինքնագրում քառյակները, վեցերորդից բացի, ունեցել են վերնագրեր. «Բույս», «Կենդանիներ», «Արջի ձու, ագռավի կաթ», «Հալվա», «Քանֆեթ», «Նամակ», որոնք հետո հեղինակը ջնջել է: Ինքնագրին կից կա հետևյալ երկտողը.

«Ազնիվ բարեկամ Շտապում եմ ուղարկել քեզ այլևս 5 ոտանավոր (երեկ չորս հատ էի ուղարկել ), այս ձև ոտանավորներ, եթե չեմ սխալում, տակավին չկա մեր մանկական գրականության մեջ: Փորձառու մանկավարժին վաղուց հայտնի է սուրբ նպատակը, որ է` տղի ուշադրությունը, կարդալիս կամ ականջ դնելիս միշտ լարած պահել որպեսզի <նոր գտած> ծիծաղելի չլինի (ամենավատ պատիժ) ընկերների առջև: Եթե կհավանիս, խնդրեմ, նմանապես մտցուր այն գրքույկի մեջ, որը նվիրել եմ տիկին Կատարինեին»:

Պետք է ենթադրել, որ նամակը ոտանավորների հետ, հասցեագրված է ՄՈԵ-ի հրատարակիչ Զ. Գրիգորյան: Տիկին Կատարինեն, հավանաբար, տիկին Եվանգուլյանն