ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹՌՉՆԱԿ
(էջ 277)
Թարգմանություն Բատյուշկովի «Птичка» բանաստեղծության։ Պահպանվել է մեկ ընդօրինակություն` ԳԱԹ ՌՊՖ, N 151: «Թռչնակ» բանաստեղծությունը Պատկանյանի առաջին տպագիր երկն է։ Առաջին անգամ տպագրվել է` 1850, N 4, էջ 64, ապա նաև` Ռ. Պատկանյանի, «Նոր Այբբենարան», 1856, էջ 36: Թարգմանության թվականն անհայտ է: Հիմք է ընդունված առաջին տպագրությունը:
ՀԱՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀՈԲԱ
(էջ 278)
Թարգմանություն Լոմոնոսովի «Ода, выбранная из Иова» բանաստեղծության։ Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է՝ Ա, 1851, N 21, էջ 333-336: Թարգմանության ժամանակն անհայտ է: Հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը:
ՈՍՏԻԿ
(էջ 282)
Փոխադրություն Արնոից (նույնը թարգմանել է նաև Հ. Հովհաննիսյանը «Տերև» վերնագրով): Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է` ԳՔ, 1856, N 3, էջ 14-15, «Նվեր եղբայրական Քեր. Պատկանյանին» ընծայականով։ Այնուհետև տպագրվել է՝ ԳՔԲ I, էջ 57-58, ԳՔԲ II, էջ 50, ՌՊԵ I, էջ 39։ Փոխադրության թվականն անհայտ է: Հիմք է ընդունված առաջին տպագրություննը:
ԳՔԲ I, ԳՔԲ II 1 Ո՞ւր ես առաջ գընում խեղճ ոստիկ ծառին, ԳՔԲ I, ԳՔԲ II 2 Տե՛ս, չի ձըգեն ալիք յանդունդը ծովին, ԳՔԲ I 8 Կյանքըս արդեն կորել է, վաղուց եմ ցամաքած։ ԳՔՏ 1856, N 3, ԳՔԲ I 9 Հարազատ այն ծառեն ինձ պուկեց հովը,
ԱՌՅՈՒԾ ԵՎ ՄՈՒԿ
(էջ 283)
Պահպանվել է մեկ ինքնագիր` ՌՊֆ, N 192, թ. 44բ և մեկ ընդօրինակություն` N 149, թ. 40բ։ Փոխադրված է Եզեպոսից։ Առաջին անգամ տպագրվել է` «Եզեպոսի առակներ», 1859։ Հիմք է ընդունված առաջին տպագրությունը։