նույն գործը ունեցել է երկու ազատ թարգմանություն, կամ ավելի ճիշտ՝ բովանդակության ազատ շարադրանք։ Առաջինին հանդիպում ենք՝ ՄՀ, 1858, N 16, «Ձուկն ու ձկնորսը» խորագրով, երկրորդը՝ ՄՀ, 1863, N 13, «Ձկնորսի կնիկը» վերնագրով, Թիֆլիսի բարբառով, ենթադրվում է, որ վերջին թարգմանությունը կատարել է Գևորգ Տեր-Ալեքսանդրյանը։ Նույն երկի Աղայանի թարգմանությունը կատարված է Պատկանյանի թարգմանությունից հետո։ N 199 6 Պառավն ալ նըստած տանը՝ կը մաներ։
ՏՇԽՈ ՀԻԹ
(էջ 299)
Թարգմանություն (անավարտ) անհայտ հեղինակից։ Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, N 1701: Վերնագիրը սկզբում եղել է «Ֆրաու Հիթ», հետո «ֆրաու» բառը ջնջել և վրայից գրել է «դշխո»։ Թարգմանության թվականն անհայտ է: Տպագրվում է առաջին անգամ։
N 1701 ինքնագրի տեքստային տարբերությունները.
2 Կրծին սեղմում էր երեխան, [խանձարուրով] փաթաթած.
6 [Հազիվ] աչքերըդ լույս չի տեսած՝ դու մնացիր հեգ որբուկ.
8 [Անտանելի] են քեզ համար, ու մարդ չի կա քեզ պաշտպան,
14 Ոլոռ-ոլոռ դուսըն արցունք աչքից [վազում] էր գետնին։
18 Առաջներից պերճ գնում էր [ֆրաու] Հիթը ձիավոր,
24 Բոլորն իմն են՝ դաշտք անսահման, [անանց] անտառներ, գեղորեք.
25 Իմ հրամանիս [միշտ հլու] են հպատակներ անհամար,
28 Սիրտը թնդաց [նրա սաստիկ] ու փայլեցին աչքերը.
33 Տես մարմինը մերկ է դորա, [սարսըռում Է] ցուրտ քամիից,
44ա [Ով անողորմ հրեշ գազան]. իզուր քեզմով ծանրացնում ես աշխարհը.
44բ [Անգութ գազան դու այդ խղճուկ կամքին աստծու պաշտում ես]
44գ [Ով անօրեն կին անզգամ] իզուր քեզմով ծանրացնում ես աշխարը.
46 [Փըչեց քամին] ամպք գոռացին, շողշողացին օձապտույտ փայլակներ
47 [Ահ ու դողով] Հիթ խաթունը [մըտրակ արվեց իր ձիուն]