Այս էջը հաստատված է
Թ
- Թալխա տալ—տանջվել, չարչարվել
- Թախէթ—ուժ
- Թախտ—գահ, բարձր պաշտոն
- Թախըլ—դրամարկղ, գանձարան
- Թախըմ—կազմ, պատրաստ, նոր, նորոգած
- Թահմին—կարծիք
- Թահմին անել—կարծել (նկատել)
- Թամամ—լրիվ
- Թապիէթ—հնարք
- Թապլել—դեն գցել, թողնել, վերջ տալ
- Թառան—ձկան տեսակ (тарань)
- Թառաքան–ուտիճ
- Թէրազի—կշեռք
- Թէզկեահ–վաճառասեղան
- Թէթէվ թափել—բուժել կախարդիչ միջոցներով
- Թեկարան-մի փոքր, մի քիչ թեթևակի
- Թէհնա—սակավամարդ, մեկուսի, ամայի (տեղ)
- Թէմիզ—մաքուր, լավ, բոլորը
- Թէնէքէ-թիթեղ
- Թէնթէք—խելահան, անխելք
- Թէփէ—տանիք, կտուր, գագաթ
- Թէքնէ—տաշտակ
- Թէք վօր—միայն թե
- Թէօյֆէ—հեշտ, լավ, հանգիստ, չքնաղ
- Թըռթըռ—ֆռռան
- Թիթիզ–մռայլ, անձրևոտ, նեղսիրտ
- Թիլքի—աղվես
- Թիփտիր—համեստ, մաքուր, մաքրասեր
- Թռէթի—ընտրություն
- Թուզախ—թակարդ, որոգայթ, նաև` բանտ
- Թուլա—աղյուս
- Թուլա զարնել—աղյուսի փոշիով մաքրել
- Թուռնա—կռունկ
- Թռինթ—թղթախաղ
- Թօռղայ—ճնճղուկ, ծիտ
- Թօռմազ—արգելակ, արգելակող, խափանիչ
- Թօփ լալ—հավաքվել
Ժ
- Ժիվա—սնդիկ, նաև` խմիչքի տեսակ
- Ժում-անգամ
Ի
- Իզ—հետք, շավիղ, ոտնահետք
- Իլվան—ցուցամոլություն, ցուցադրություն
- Իմիշ — իբր թե
- Ինսան — մարդ, կենդանի արարած
- Ինքեար անել—ուրանալ
- Իշել—հիշել, հիշատակել, նշել
- Իշկիլ, իշքիլ-կասկած, տարակույս երկբայություն
- Իշվական—անվանի, հայտնի
- Իտախատար–այդչափ, այդքան
- Իփ-իլինք—լեփ-լեցուն
Լ
- Լախըռտի—զրույց, պարապ խոսակցություն
- Լայիննը—թե որ լինեին, եթե լինեին
- Լայլաճ—կամա-ակամա, ուզած-չուզած
- Լաֆ—զրույց
- Լէկէն—տաշտ, լագան
- Լէվէնտ—ամուրի
- Լըմանցնել—նմանեցնել
- Լըփըռտան—շատախոս
Խ
- Խազ—սագ
- Խազախ—ռուս
- Խազնա–գանձ, գանձարան
- Խաթէ—փորձանք, տարաբախտություն