Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/39

Այս էջը հաստատված է

2. ԱՇՈՒՂ

Աշուղի լեզուն դըրիստն է ասում ամեն մի բանին,
Իր անմեղ հոգին օսկով չի ծախում նա Մամոնային.
Միշտ մեկն է ասում նա՝ թեկուզ յարին, թեկուզ դուշմանին,
Չի վախում խոսել դրիստն առաջի ահեղ ատենին։
Աշուղն ամենի խաթրին գըլուխը ղուրբան է դընում,
Տըխրած որ տեսնի՝ ինքն էլ նըրա հետ անկեղծ է տըխրում.
Ծիծաղողի հետ ինքն էլ է իսկույն ուրախ ծիծաղում։
Հաղով ծընել է մորը արգանդեն, հաղով է մեռնում.
Աշուղը թեկուզ յաշովն իլի հարուր տարեկան,
Նըրա միամիտ պարզ հոգին մընում է միշտ մանկական։
Խոջա ու քյասիբ, տեր ու ծառա են նըրա սիրական,
Հավասար մարդ են՝ թեկուզ քրիստոնյա, թե մահմեդական։
Վառ արեգակը ամենի համար լուս է ու պայծառ,
Միայն աշուղին ցերեկվա մեջն էլ մութ է ու խավար,
Մութն է աչքերը, բայց լուսե է հոգին, սիրտն է բոցավառ,
Քանց գըրագետն լեզու ունի նա անուշ ու ճարտար։


3. ՔՅՈՌՕՂԼՈՒԻ ՍԱԶԸ

Էն բարձր ժեռուտ սարի գագաթան բազա՞ է նըստած,
Թե՞ էծը վայրի ջըլոտ ոտներով է էնտեղ հասած.
Ամպի կտո՞ր է կըպել երկնամերձ էդ սարի ծայրին,
Թե՞ ծառ կամ մացառ բըսնում, աճում են հանբընակ վայրին։
Ո՛չ ծառ և ո՛չ բույս, ո՛չ հավ թևավոր և ո՛չ անասուն
Կարող են հասնել ոտով կամ թևավ էդ սարի գըլխուն.
Էդ սարի օդեն մենակ մեկ մարդու դոշըն է ծըծել,
Էդ սարի գըլխուն մենակ մեկ մարդու ոտըն է կոխել,
Սըրընթաց Ռաշտի ոտքըն էդ սարում ճամփա է բացել
Ու Ռաշտի նալը նըրա կըշտերից կըրակ է հանել։
Բայց այժմուս չի կա ո՛չ մարդը, ո՛չ ձին` էդ սարի վըրեն,
Լոկ քամին ազատ իջնում է էնտեղ ամպի մեջերեն,
Ու ուսնի շողքը պայծառ գիշերուն հանդարտ ու հեզիկ,
Մարդոցմե թաքուն պար են բոլորում՝ զինչ անմեղ մանկտիք.
Ու սարի քաջքը գիշերվա մըթին վըհուկներու հետ
Ճըչում, ոռնում են, հետո հորինում կաքավ անհեթեթ։
Մոլորված ճամփո՛րդ, շուտով հեռացի՛ր ահավոր տեղեն,