Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/40

Այս էջը հաստատված է

Քըշե՛ ձիդ առաջ, խանջերըդ հանե՛ արծաթ պատենեն,
Տեսնո՞ւմ ես բերդը էդ սարի գըլխին, չար դևի նըման
Հազար բոցեղեն շանթեր կու շաղե բիրդեն քու վըրան,
Չըգիտես յանի, որ դիվաբընակ էդ սարի գըլխուն
Քաջ լաշքյարովը իր բունն է դըրել ահեղ Քյոռօղլուն։
Ճամփեդ երկար է առաջիդ, ո՛վ մարդ, սրտանց աղոթե՛,
Որ քու աստվածը մեղավոր հոգիդ մահե ագատե։

4. ԲԱԶՄԱԿԱՆՔ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԱՇՈԻՂԻՆ



Աշո՛ւղ, բըլրո՞ւլն է քեզ ավանդել իր քաղցր լեզուն,
Քրովբե՞ն է դիպել իր սուրբ մատերով քու սիմ լարերուն,
Քո սուր բերանո՞վն յարաբ խոսում է արքան իմաստուն,
Անցածն ու գալուն քեզ ո՞վ է հայտնել, ո՜վ անուս գիտուն։
Դիպչե՛ մատերով արծաթ լարերուն խոսնակ չունգուրին,
Անշունչ թելերուն շո՛ւնչ տուր, խոսեցո՛ւր լեզվով մարդկային.
Թո՛ղ պատմե մեզի գործքը դյուցազանց անցած դարերին,
Ո՞վ էր բնակիչը էդ դիվաբընակ վայրի սարերին։

5. ԱՇՈԻՂԸ ՊԱՏՄՈԻՄ է



Սուլթան Մահմուդ բըռնավորը՝ օրես երկու դար անցած,
Ղըզըլբրաշի մեծ տերության ոսկեգահույքն էր նըստած.
Նըրա ղոշում նոքարներու շիկար թիվը, հեսաբը,
Անպատմելի զալըմ մարդ էր, ասում է հին քիթաբը։
Հե՞ր է խըռով ժողովուրդը գոռոզ Մահմուդ սուլթանին,
Մեկզմեկով խըռնված են ինչո՞ւ պաշտողք Ղուրանին.
Ի՞նչ է հարցնում բազմությունը էդ խուժադուժ իրարից,
Չիլի՞ շահին չար խաբար է հասել իշխան խաներից,
Չիլի՞ քուրդը վըրա տվել, թալան ել է Հերաթը,
Չիլի՞ Վիրքը ղոշում առած` հասել է մինչ Սեհրաթը։
Մեկանց երեսն ուրախ, զվարթ, մյուսներին խիստ տըրտում,
Կեսը հա՜յ-հա՜յ, կեսը վա՜յ-վա՜յ ասում, լալիս ու խընդում
Ղըզըլբաշն է հա՜յ-հա՜յ ասում, վա՜յ ասողը խեղճ հայն է,
Վա՜յ վագլախը մեր խեղճ ազգի քամբախտ կյանքի կես փայն է.
Վա՜ յ ասելով` օրը մաշեց, լուս արևը մըթացուց.
Վա՜յ ասելով՝ թագը կորուց, ձեռի թուրը բըթացուց.
Ա՜խ ազգի վա՜յ, ի՞նչ ողբ կարդամ էդ անիծած քու ձենին,
Քեզ ո՞վ ցանեց հայու երկրռւմ, որ պինդ կըպար մեր սըրտին։