Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/41

Այս էջը հաստատված է

Կուլի՞ յարաբ մեկ օր, երբ դու իսպառ կորչես մեր մեջեն,
Կուլի օր մի, երբ ցավք ու դարդք հայի հոգին չի տանջեն...
Ամա... աչքըդ շո՛ւռ տուր, նայե՛ դու էս երկու քամբախտ՛ին,-
Մեկի աչքը արտասվալի, արնաշաղախ մյուսին,
Որ լալիս է արտասուքով թըխամազ է ու ջահել,
Իսկ մեկելի գըլխուն վաղուց տարիքն իր ձյունն է ցանել...
Պատմութենիս միտքը կարճ է. շահը խիստ էր բարկացել
Իր նոքարի վըրա, իսկույն հրամայել էր կուրացնել.
Կուրացնել էր նա հրամայել, սրբատեսին կո՜ւյր դարձնել,
Ա՜խ, գիտե՞ք դուք, հասկանում եք, թե ի՛նչ բան է կույր ասել։

6. ԿՈԻՐԻ ՀԱՂԸ



Չունգուր իմ խոսուն, դու թարիֆ արա՛ խեղճ կուրի հալը,
Օրենը քանի՞ անիծում է նա իր աշխարհ գալը.
Ի՞նչ է պետք նըրան աշխարհքիս գանձը, հարըստի մալը,
Մագամ չե՞ն հավսար թե փշրած շուշեն, թե անգին լալը։
Արևի շողքը կուրի էրեսը էրում է, էրում,
Կուրը արևի տեսքին համաշա հասրաթ է մընում.
Երկիր ծաղկազարդ, երկինք աստղազարդ` երազ են թըվում,
Խեղճին հավասար մութ են լույս ցերեկ, խավար իրիկուն։

Գարունն է գալիս, փըռում է գետնին նախշուն խալիչան,
Կոչունք է անում, մեջլիս են գալիս հավեր զանազան.
Ծաղկունքն էլ գալիս կանաչ ու կարմիր՝ նոր հարսի նըման,
Գարնան մեջլիսին անհրավեր մընում է կույրը միայն։

Օրը մթնում է, թուխպը քողում է երկնից դիմակը,
Հազար կումնից չախմախ է տալիս ամպից կեծակը,
Կանաչ-կարմիրը կամար է կապում ծագաց ի ծագը,-
Միայն խեղճ կուրի համար անտես է աստուծո փառքը։

Հերն ունի որդի, մերն ունի աղջիկ՝ նազլու ու սիրուն,
Զավակը ծնողաց երեսն նայելիս խընդում է, ցընծում,
Ծնողը զավակի վըրեն նայելիս՝ ինսան է տեսնում,
Ի՞նչ շահ է կուրին, թե ունի զավակ՝ տեսնել չէ կարում։

7. ԶՐՈՒՑ ՀՈՐՆ ՈԻ ՈՐԴՈՒ ՄԵՋ



Ծերը ասաց ջահել տըղին.-«Տե՛ս աշխարքիս քոռ բախտին,
Քըսան տարվա աշխատանքիս վարձն ա՛յս էր, վա՜յ իմ գըլխին.