Կը սոսկար ահեն հայր անպաշտպան,
Երբ Մոհմադ ոտքը դըրավ Հայաստան.
Փըրկության, գիտեր, ոչինչ հույս չիկար,
Թե որ ի վերուստ մեկ հրրաշք չի գար։
Արաբը՝ ոսկու, արյան ծարավին,
«Օրհասը մոտ է, կասեր, պիղծ հային».
Հըրով ու սըրով ահեղ կըսպառնար
Քանդել, կործանել Հայաստան իսպառ։
Արյուն կը ծորար առած վերքերեն
Սըմբատ ու Ներսես զորավարներեն,
Կուզեր նա անմեղ արյունով հային
Սըրբել սև ամոթ պարտված զորքին։
Թագավոր, պաշտպան, զենք ու զորական
Թըշվառ հայերուն չէին օգնական.
Հույսը երկնքեն վաղուց հատել էր,
Երկինք հայերեն ձեռք վեր առել էր։
Ո՞ւմ հուսան հայերն, դեպ որի՞ն դիմեն,
Պաշտպան, ապաստան որտե՞ղ գըտնեն.
Դրրացիք` խարդախ հույնք ոլ գոռ պարսիկք
Ինքներն են հայի արյան ծարավիք։
Ազգի այսպիսի թըշվառ ժամանակ
Հիշեց յուր հոտը հայրապետ Սահակ.