Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/52

Այս էջը հաստատված է

Մահաբեր սըրեն չի սարսափեցան,
Արյունաթաթավ գետին գըլորվեցան։

Արևը իջավ սարերի թիկունք.
Մայրերը ասին. «Ո՞ւր են մեր աղջկունք»:
Այսպես հոգետանջ ու մըտամոլոր
Շուտ-շուտ վազեցին նոքա դեպի ձոր։

Ամեն մի բլուր, ամեն մի առվակ,
Ծածկել աղջկա զարդարուն դիակ,
Ամեն մի տերև, ծառի ամեն ծիլ
Ներկել էր աղջկա արյան ջինջ

Ծընողք շատ լացին ու չի սփոփեցան,
Ընկան գետնի վրա ու խոր քընեցան,
Մյուս առավոտ աչքերն որ բացին,
Տըրտմել դադրեցան ու էլ չի լացին։

Ամեն մի բրլուր, ամեն մի առվակ
Ծածկել էին վարդ, շուշան, մանուշակ,
Ամեն մի տերև, ծիլ, բանջար ու խոտ
Բուրկենի նըման էին խընկահոտ։

Ու այնուհետև ամեն նոր գարուն
Զորն այն ծաղկունքով է միշտ զարդարուն,
Ու այդ չարաշուք օրից մինչ այսօր
Ձորի անունը մընաց Ծաղկաձոր։