Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/57

Այս էջը հաստատված է

ԱՌԱԿՆԵՐ



1863



ԱՌԱԿ



«Մինչ ե՞րբ այսպես կռվով կանցնի մեր օրը».
Ասին մեկ օր Հովիվներուն Գայլերը.
«Եկեք մեր մեջ հաստատենք մեկ հաշտություն,
Որ մեկմեկու էլ չտանք ինչ նեղություն»։
Հովիվները Գայլոց տվին պատասխան.
«Մեր մեջ ուստի՞ կըլեի հնար հաշտության,
Երբ դուք տանեք մեր գառները հոտերեն,
Ոչխարներուն հանգիստ չլինի ձեր ձեռեն»։
Գայլերն ասին, «Չէ՛, այսուհետ չի՛ լինիր,
Մենք գառներուն ամենևին չենք դիպչիր.
Թե մեր խոսքին չեք հավատում, ահա մենք
Մեր զավակունք ձեր ձեռք պատանդ տալիս ենք»։
Այս որ ասին ողորմելի Գայլերը,
Բերին իրանց մանր-մանր ծագերը,
Տվին Հովվաց, որ վերանան կասկածանք,
Կորյունք պատանդ են, ուստի՞ կա այլ փորձանք։
«Դուք էլ, ասին խաղաղասեր Գայլերը,
Մեզ հանձնեցեք ձեր մտերիմ շները.
Եղբայրաբար թող մեր մեջը միշտ ման գան,
Ու մեր մեջեն թշնամությունք վերանան»։
Խաղաղություն՝ ուրախության է պատճառ,
Գովեց նորան լեզուն ճարպիկ ու ճարտար.
Բայց գառներուն օգուտ չեղավ հաշտություն,
Կանաչ արոտ էլ թաց արեց ջերմ արյուն,
Գայլերի մեջ կտրտեցին շներուն,
Կորյունները մեծացան, կերան գառներում.
Հովիվները այն ժամանակ աչք բացին,
Երբ հոտերը առանց ոչխար մնացին...