Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/8

Այս էջը հաստատված է

Քամին փլեց լապտերներուն՝ մթնացավ,
Պատերազմի տեղը բռնեց լռություն։
Քայց հեռուեն այն ի՞նչ լույս որ կերևի,
Իդա սարի կողմեն մեկ լույս կը փայլե,

Լույսն անդադար շարժման մեջ է քամիեն,
Այլ կվառվի և չորս կողմը լույս կու տա։
Սարի տակը կու երևի մեկ ճրագ,
Որ լապտերով կախված էր այն կաղնիեն։

Արդյոք ո՞վ կա այս մութ գիշեր այն տեղը,
Երևի որ պտռող չունի, անտեր է։
Կաղնվո տակը փռած էր մեկ լայն մորթի,
Կամ առյուծի էր այն, ընձու, կամ վագեր,
Վրեն պառկած էր կարեվեր քաջ զինվոր,

Մահու քրտինք տվել էր բոլոր մարմինը։
Երկու ձեռքով բռնել էր յուր մեկ կողքը,
Կամենում էր յուր արյունը դադրեցնել...
Միտքը բերեց յուր սիրելի Հայաստան.
Հոգվոց հանեց ցաված սրտի խոր տեղեն։

Միտքը բերեց յուր կարոտյալ հայրենին,
Նորոգվեցան յուր խոցերու ցավերը,
Արյունը հորդ բխեց խոր-խոր խոցերեն,
Այլ չմնաց այնուհետև կենաց հույս։

Վեր նայեցավ, տեսավ լուսով լապտերի:
Ծառի ճյուղքեն կ ախված էր յուր աղեղը,
Կապարճը լի նետյուք ընկած գետինը,
Սուրը մոտն էր, բայց անպիտան յուր տիրոջ։
Մոտը կանգնած էր միայն յուր երիվայր,
Շուտ-շուտ շնչով խըրխնջալով կը փչեր,

Ոտքով հողը փորփըրելով վեր ու վայր,
Յուր տիրոջը ցավոց կլիներ ցավակից։
Առանց ձայնի, առանց լեզվի, որպես թե
Կասեր տիրոջ հավատարիմ կենդանին:

-Մի՛ պառկիր դու այս մութ, խավար դաշտումը,
Մի՛ մնար դու այս կաղնու տակ այս գիշեր
Վե՛ր կաց, հեծիր շուտ իմ վրեն, ի՛մ իշխան,
Ես կը տանեմ քեզ քո երկիր հայրենի,
Ես չորս ոտքըս կը տարածեմ գետինը,