Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/108

Այս էջը սրբագրված է

— Սուս, աղա թամադա, ամոթ չիլի հարցնիլը, էդ ի՞նչ ջահիլ է։

— Կուժ ծախողի տղան։

— Սեյրանը՞։

— Հա։

— Ես էնենց նամարդ, բենամուս ջահիլի կենացը չեմ խմիլ, որ սապունած թոկ էլ գցես վզովս։

— Պատճա՞ռը։

— Պատճառը, որ նա մեր անունը խայտառակեց։

— Ինչո՞վ խայտառակեց։

— Հարսնացվին ձեռքից առնում են, հայասըզի պես աչքերը բաց, սուս է արել։

— Ես էլ ասեմ ինչ է ասում, կոնծի՛ր, այ բոշրողազ աա', հըմ, կթողնենք իսկի մեր ընկերոջ ձեռքից աղջիկ առնե՞ն, Սեյրանի կենացը, հափ-հափ, հուռռա՜։

— Ադա հուռռա՜,— կրկնեցին բոլոր հանդիսականները, բարձրացնելով մի խառն աղմուկ։

Երաժշտությունը կրկին սկսվեց։

Սեյրանը հեռացավ պատուհանից, դիմեց գինետան դռներին և սկսեց ծեծել դռները։

Մի րոպեից հետո դռները բացվեցին, և նա անմիջապես ներս մտավ։

XIV

Մինչ Սեյրանը յուր մտածմունքների մեջ գիշերվա կեսին թափառում էր փողոցներում, Սուսանը ևս մտածում էր։ Բաժանվելով Սեյրանից, նա մոտեցավ օջախին, ուր կաթսայի մեջ եռում էր ջուրը, որով նա պիտի ափսեները լվանար։ Նա կաթսան վերցրեց, դրավ գետնին և, նրա մոտ սփռելով մի ոչխարի մորթի, նստեց ու սկսեց յուր գործը։

«Նա չի հավատում, որ ես նրան սիրում եմ,— մտածում էր Սուսանը, ափսեները մի առ մի թողնելով ջրի մեջ։— Չի հավատում, որ այսպես հալվելուս, մաշվելուս, այսքան տանջանքիս պատճառը ինքն է և միայն ինքը»։

Սուսանը մի խոր հառաչանք արձակեց կրծքից, հիշելով,