— Ի՞նչ ես վռազում, մի քիչ համբերի, որ ֆիքր անեմ։
— Ալ ֆիքր անելի տեղը չի, քանի տաք-տաք ա, բանը վերջացրու քինա։ Ես երեկ ասօր Բարխուդարանց տանումն ամ իլալ, ղորթը ասամ, իսկի ինքը, Բարխուդարը, ռազի չէր իլիմ, որ տղիդ աղջիկ տա։ Աղաչանք, պաղատանք արի, ախըրը մին թահար խոսկ առի...
— Ի՞նչ, աղաչել-պաղատելս ո՞րն է։ Ասում է «փուսոսնիկին դրին խալիի վրա, թոլ իլավ»։ Հիմա ես Բարխուդարի աղջիկն ուզեցի, մնաց նրա նազ անելը, ալ էրի հա՛։
— Էրի հա չի, Սանամ խանըմ, մի՛ նեղանալ, դե Բարխուդարն ալ մարդ ա, ախըր չի ասիլյու, քի «հը՛, առա՛, վիզովդ ամ քիցիմ աղջկանս, տա՛ր»։ Մին քիչ նազը-բազ կանի ալի, բաս հի՞նչ։ Ամա դու արխային իլիր․ ես բանը քութահ ամ արալ։ Դյու հանց ասօր նշանի մատանիքը հազիր արա, մին ալ տղիդ գիր գրի, որ շուտով կյա, ալ չյետանա։ Գիրի՛ր էէ,որ չյետանա, ասիր «իրեսդ թրջած ա, եկ իստեղ վեր արա»։ Ամա լավ կանես, Սանամ խանըմ, որ նա հի՛նչ ա, ան զահրմարի անըմը, որ թելով քինյամ ա։ Նա ալի, որ աս տարի ան շինալ։
— Տեպե՞շ։
— Հա, հա, ան սատանի քյարխանան, որ ասըմ ան մին սահաթըմ համ խաբար ա տանըմ, համ բերըմ։ Դե լա՛վ, ինչպես ուզում ես, անանց արա։ Ամա հանց ասօր վերջացրու բանը հա։ Դեհ, ախըր ասացի, վեր կաց մըրաբա բեր, որ բողազս քաղցրացունամ։
— Ո՛ւֆ, բողազդ որդնը դնի։
Սանամը բարձրացավ տեղից, գնաց մյուս սենյակը։ Մի քանի րոպեից հետո նա վերադարձավ մատուցարանը ձեռին, որի վրա փոքրիկ ափսեներով դրված էին երկու տեսակ մուրաբաներ և մի բաժակ օղի։
— Աստոծ շաննո՛որ անի, դյուշմանի աչքը քոռանա,— բացականչեց Շըպպանիկը, դատարկելով օղիի բաժակը և իրարու հետևից մի քանի գդալ մուրաբա կուչ տալով։
— Ես ի՛նչ գիտեմ, տա աստված, որ վերջներս խեր լինի,— արտասանեց Սանամը, հառաչելով։
— Դե՛հ, հալալիգա, մնաս բարով։ Ես վազ տամ Գյուլնազի