Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/15

Այս էջը սրբագրված է

նա եղել է ժլատ, բայց դրա մեջ էլ երևում է նրա վարպետությունը, որ այդ ժլատ լեզվով, այնուամենայնիվ, կարողանում էր շնչավորել ու կենդանացնել նկարագիրները, ինչ շատերը չեն կարողանում հարուստ լեզվով։ Սա ինչի՞ց էր։ Նրանից, որ Շիրվանղադեն արվեստագետ էր, մտածում էր կենդանի պատկերներով, գիտեր շունչ հաղորդել իր յուրաքանչյուր խոսքին, չընկնելով ավելորդ բառերի, գեղեցիկ ֆրակների հետևից։ Նա լեզվի հարցում էլ մնացել է զտարյուն ռեալիստ. գործ է ածում այնքան բառ, որքան հարկավոր է մարդը կամ իրը նկարագրելու, լավապես գիտակցելով, որ լեզուն միջոց է և ոչ թե ինքնանպատակ մի բան: Սակայն պետք է ընդգծել, որ առաջին շրջանի երկերի համեմատությամբ, նրա լեզուն գնալով կատարելագործվեց և դարձավ ավելի արտահայտիչ, ինչպես «Արտիստ»-ում, «Պատվի համար»-ում և մանավանդ իր հուշերում («Կյանքի բովից» և այլն)։


Իր գրական գործունեության վերջին տասնամյակներում, 900-ական թվականներից սկսած Շիրվանզադեի ստեղծագործությունը արտահայտվում է գլխավորապես դրամատիկական երկերով։


Փայլուն է «Պատվի համար»-ից առաջ և հետո նա գրեց տաս և ավելի պիեսներ, որոնց մեծ մասի բովանդակությունը դարձյալ բուրժուական իրականությունն է։ Այստեղ էլ նա քննադատի իր դերումն է. մերկացնում է տիրող դասի մարդկանց՝ նրանց արատավոր վարմունքները, մտայնությունը, նախապաշարումները: Բայց այդ բոլոր պիեսները քիչ բան ավելացրին նրա քննադատական պաֆոսի վրա և չհասան «Պատվի համար»-ին:


Չնայած սրան, այնուամենայնիվ պետք է ասել, որ նրա դրամատուրգիան հարստացրեց մեր թատրոնների ռեպերտուարը, զարկ տվեց թեմական գրական լեզվին՝ Սունդուկյանի բարբառային պիեսներից հետո։ Պիեսներում արծարծված խնդիրները, կարելի է ասել, կրկնում էին մեծ մասով վեպերում եղած խնդիրները, բացի «Մորգանի խնամին» կոմեդիայից, ուր Շիրվանզադեն սուր ծաղրի է ենթարկում հայ և օտար էմիգրանտ բուրժուաներին:


Այս կոմեդիայով Շիրվանզադեն ավարտում է, եթե կարելի է ասել, հայ բուրժուական կյանքի պատկերման էպոպեան։ Երբ հետադարձ մի հայացքով կամենում ենք ընդգրկել մեր հեղինակի գրական գործունեությունը, սկզբից մինչև վերջ, մեր առաջ պարզվում է մի հետաքրքիր պակտեր։ Հայ արդյունաբերական բուրժուազիային Շիրվանզադեն դիտել ու նկարագրել է նրա առավոտից մինչև նրա արևամուտը, երբ նա ձեռներեց գիշատիչ կազմակերպողից դաոնում է սին ցնորքներով ապրող ինվալիդ։


Ծերունի հեղինակը 1920 թվին վերադառնալով արտասահմանից, ուր, դեռ 1919 թվից, գնացել էր շրջագայության, իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց հայրենիքում, մասնակցելով նրա գրական, կուլտուրական ու հասարակական աշխատանքներին, հոգով հրճվելով, որ օտար բռնություններից հոգնած ու հոշոտված իր ժողովուրդը հավաքվել է «հայրենի կտուրի տակ» և, նոր օջախներ հիմնելով, դարբնում է իր նոր կուլտուրան:


Եվ այդ նոր կուլտուրայի մեջ նա դրեց իր լուման, գրելով վերև հիշված