գրկելով յուր աղջկան։ — Ա՛յ ջամահաթ, բալաս վախեցավ, բալաս ձեռքիցս դուրս եկավ, օգնեցեք։
Այդ նոր, անսպասելի դիպվածը հանդիսականներին բոլորովին շփոթացրևց այս անգամ։ Զուռնայի ձայնը կրկ ին ընդհատվեց, և ամենքը մոտեցան նորապսակներին։
— Զուր, ջուր բերեք` երեսին սրսկելու,— գոռում էր Ռուստամը մի ձեռով նորահարսին գրկած։
Այն գինետանը, ուր մի փոքր առաջ Սեյրանն յուր ընկերակիցների հետ հարբել էր, դեռ ևս փակ չէր։ Սմբատը, հեռվից նկատելով ճրագի լույսը, վազեց անմիջապես այնտեղ, որ ջուր բերի։
Սուսանի երեսից քողը քաշեցին։ Ջահի լույսը լուսավորեց նրա դունաթափ դեմքը։ Անցան առաջին վայրկյանները, և Սուսանը հանկարծ աչքերը բաց արավ։ Նրա դողդոջուն շրթունքներից դուրս թռավ մի խոսք, և նա կրկին ուշաթափվեց։ Հանդիսականներից ոչ ոք չլսեց այդ խոսքը, բացի Գյուլնազից ու Սուսամբարից։ Սեյրանի անունն էր։ Ռուստամը ևս լսեց այն, լսեց և Գյուլնազի ու Սուսամբարի վրա տարակուսական մի խորը հայացք ձգեց։ Գյուլնազի և Սուսամբարի վրա այդ հայացքը սարսուռ ազդեց, և նրանք միաժամանակ գլուխները կրծքերին թեքեցին, իրանց դեմքերը Ռուստամի սրատես աչքերից թաքցնելու համար։
VI
Մինչ խավարի մեջ տեղի ուներ այդ տեսարանը, գինետնում կատարվում էր մի ուրիշը։ Յուր արշավանքի անհաջող հետևանքից հուսահատված, Սեյրանը կրկին վերադարձավ այնտեղ։ Գիշերվա կիսին նա ուրիշ ապաստարան չգտնելով, թախանձանքով խնդրեց, աղաչեց գինեվաճառին, որ սա թույլ տա իրան` գինետանը գիշերելու։
Թուլացած մարմնով, վշտացած հոդով և փշրված սրտով, Սեյրանը քաշվել էր մի անկյուն և այնտեղ, մի կտոր կեղտոտ շորի պես շնթռված մտածում էր։ Ի՞նչ էր մտածում նա։— Ոչինչ։ Ըմպելիքների շոգու մեջ խաշված ուղեղն ի՛նչ կարող էր գործել այդ ժամանակ մի հոգնած գլխում։ Այն