— Ախ, գալիս է,— բացականչեց հանկարծ Գյուլնազը, վեր թռչելով։
— Թող գա։ Չա՞ր թե՞ բարի, խայտառակությո՞ւն, թե՞ պատիվ։
Գյուլնազը շտապով դուրս գնաց։
— Դիլ դիլդիլ, այ՛ ջան , ա՛յ շոբոշ,— լսվեց դրսից Շըպպանիկի սուր ձայնը։
Բարխուդարը մի հառաչանք արձակեց կրծքից։
— Նե՛րս վազ տուր, — կնիկ, աչքդ լյուսի, խալաթս, ա կնիկ, ա մարդ, Շըպպանիկի գլխին մին թազա շալ, յա չարշով, յա թոռ, յա աբրուշումի քյալայաղի։ Այդպես բացականչելով և պարելով ներս վազեց Շըպպանիկը։
Բարխուդարի մռայլ դեմքի վրա մի քանի վայրկյան փայլեց ուրախության մի ժպիտ այնպես, ինչպես երբեմն ձմեռային մռայլ երկնքում արեգակն է ամպերի տակից փայլում։
— Խալաթը գլխիդ է,— բացականչեց Գյուլնազը, մի նոր և նուրբ բրդյա շալ ձգելով Շըպպանիկի գլխին։
— Արևի լուսի պես պարզ։ Ասսու հարաշտարակի պես սուրբ. առա՛, դա Սանամն ա խրկալ ձեզ աչքալույսի։
Շրպպանիկը գրպանից հանեց և Գյուլնազին տվավ մի մեծ կարմրափայլ նուռ, որ զարդարված էր ոսկյա թերթիկներով և վրան մի քանի մեխակներ ցցած։ Բացի դրանից նա թաքուն Գյոլնազի ձեռը դրեց և՛ մի ճերմակ լաթի կտոր, որի վրա Գյոզնազը, մի խորհրդավոր հայացք ձգելով, իսկույն թաքցրեց փեշի տակ։
— Աս շալը կնկանդ խալաթը, բաս քո՛ւնը, ա մարդ,— դարձավ Շրպպանիկը Բարխուդարին, համարձակորեն երկու ձեռներով բռնելով նրա օձիքից։
Բարխուդարը ձեռը տարավ յուր գրպանը, հանեց մի հինգ մանեթանոց թղթադրամ և խփեց Շըպպանիկի ճակատին, մի խորը հառաչանք արձակելով կրծքից։ Այդ վայրկյանին, կարծես, վշտացյալ հոր կրծքից վայր ընկավ մի ահագին ժայռ, և նրա նիհար ու դալկացած ծերունական դեմքը փայլեց քաղցր ժպիտով։
— Տեսնում ե՛ս, Բարխուդար, ես քեզ ասում էի, որ իմ