Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/176

Այս էջը հաստատված է

հասցրիր։ Ինչո՞ւ համար` յարաբ աստված, իմ տղին հեռացրիր ինձանից, գցեցիր չոլերր, քամբախտացրիր։ Ասաց ո՞րտեղ է նա, ի՞նչ գործի է: Ինքն ասաց, թե մի տղի հետ ընկերացել է ու նրա հետ գնում է Ղուրա, որ լազգու շալեր առնի ու բերի էստեղ ծախելու: Ի՞նչով է առնելու։ Հայրապետը փող չի տվել նրան, ինքն էլ դափ դատարկ էր, մին սև զբուշ էլ մոտը չուներ։ Ինչքան ֆիքր եմ անում — բան չեմ հասկանում։ Ինքն ասում էր, որ Ղուբա է գնում, հիմա մեկն ասում է, Դերբենգումն է, մյուսը` Շուրումն է, մի ուրիշը` Պետրովսկումն է, էլ չգիտեմ ինչ։ Յարաբ, ումի՛ց կարող եմ մի դրուստ խաբար իմանալ, ո՞վ կասի ինձ։ Հտյրտպետին խոսեցնել չի լինում, Սեյրանի անունը տալիս նրա ջիները հավաքվում են։ Էհ, յարադան աստված, էլի դու, էլի քո փեշիցն եմ բռնում, դու հախը նահախին չես տալ։ Իմ երեխաս մեղավոր չէր, նրանք փչացրին, խելքից հանեցին։ Սաբաբի տունը քանդվի յուր գլխին հա՛ քանդվի սաբաբի տուն ու տեղը։

Եվ Մարիամ բաջին վերջին խոսքերն արտասանելու ժամանակ գլուխը կրկին բարձրացրեց, նայեց առաստաղին և աջ ձեռով մի քանի անգամ կրծքին զարկեց: Այդ րոպեին նրա աչքերը, դեմքն և առհասարակ բոլոր շարժվածքը լցված էին խորին տրտմտությամբ։ Քանի որ Սեյրանը Շամախումն էր, քանի որ նա Մարիամ բաջու աչքի առաջն էր-Մարիամ բաջին սակավ անգամ էր դժբախտության հանցանքը ուրիշների վրա ձգում։ Նա մեղադրում էր յուր որդուն, նրան էր համարում բոլոր անցքերի գլխավոր պատճառը։ Իսկ եթե պատահում էր, որ Մարիամ բաջին մի ուրիշին մեղադրեր, այդ լինում էր այն ժամանակ, երբ Սեյրանին հանդիպած էր լինում մի նոր դժբախտություն, ինչպես այն առավոտ, երբ Սեյրանը գիշերով գինետանը թակվել էր։ Այժմ, երբ Սեյրանն օտարության մեշ էր, այժմ Մարիամ բաջին յուր որդուն անմեղ էր համարում և գրեթե անպայման անմեղ։ Այժմ նա հավատացած էր, որ Սեյրանը անբախտացել է ոչ յուր «գժությունների», այլ ուրիշների պատճառով։

— Ուֆ, Բարխուդար,— շարունակեց Մարիամ բաջին,