Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/198

Այս էջը հաստատված է

չէ, երես-մերեսով, աչքունքով կնմանի կուժ ծախող Հայրապետի տղա Սեյրանին, ինձ, ինձ…

Վերջին խոսքերն արտասանելով, Սեյրանը բաժակը առանց դատարկելու շպրտեց հատակի վրա։ Գինու շիթերը ընկան հանդիսականների երեսին, ի միջի այլոց և մի կաթիլ Ռոստամի ճակատի վրա։

Հանդիսականները զարմացած նայեցին Սեյրանի երեսին։ Ռուստամը ինչպես կար կանգնած, նույնպես և մնաց, միայն նրա դեմքը մի վայրկյանում փոխվեց, կտավի պես սփրթնելով։

Քառորդ րոպեի չափ տիրեց լռություն։ Ոչ ոք շհասկացավ Սեյրանի խոսքերի միտքը։

— Բաժակը ի՞նչ էր արել քեզ,— ընդհատեց խորհրդավոր լռությունը անմիրուք առևտրականը։

— Բաժակը՞։ Ես բաժակը փշրելով, փշրում եմ այն մարդու պատիվը, որին դուք այդքան պատվում եք և որն այդ բաժակի տերն է։

Ռուստամը մի քայլ առաջ շարժվեց դեպի Սեյրանը բայց կրկին կանգնեց և աջ ձեռը առաջ տարածելով, շնչասպառ ձայնով ասաց.

— Պարոն Սեյրան, ես քեզ չեմ ճանաչում, առաջին անգամն եմ տեսնում երեսդ։ Ասա՛, ինչո՞ւ ես եկել իմ խանութը և ինչո՞ւ ես այդ անպատիվ խոսքերն ասում։

— Անպատիվ մարդը անպատիվ խոսքերի է արժանի։ Ես եկել եմ, որ քեզ ճանաչեցնեմ այստեղ եղողների (նա մատնացույց արավ հանդիսականներին)։ Բենամուս ջահիլ, ես քեզ խոսք ասացի, դու նրա միտքը չհասկացար։ Եթե ուզում ես, կարող եմ պարզ ասել…

— Սեյրան, ի՞նչ ես դուրս տալիս, գինին քեզ գժվեցրել է,— ընդհատեց միրքավոր երիտասարդը։

— Այդ քո բանը չի քաշվիր։ Ես որքան էլ որ հարբած լինեմ, գիտեմ ինչ եմ խոսում։

— Դուրս եկ, կորիր, թե չէ, աստված գիտե, արյունս գլխովս է տալիս,— գոռաց Ռուստամը այնպիսի կատաղի ձայնով, որ հանդիսականները սարսեցին։

— Թող կորչի այն մարդը, որի նամուսը աղբի մեջ է