թաղված: Ռուստամ, աչքերդ բաց արա, ես Սեյրանն եմ․ այն Սեյրանը, որ քո ընտանիքում երկրորդ հայր կլինի շուտով։ Գնա՛, գնա՛, քաշիր չոլերը ընկած կնոջդ կապը և հետո սիրտ արա ինձ հետ խոսելու։
Ռուստամը վազեց դեպի խանութի պատը։ Մի վայրկյանում նա խլեց երկայն դաշույնը, մերկացնելով հարձակվեց Սեյրանի վրա։
Հանդիսականները շփոթվեցին, բարձրացավ խառնաշփոթ աղմուկ։ Միրքավոր երիտասարդը մեջ ընկավ և քաջությամբ կտրեց Ռուստամի առաջը։
— Թոզ թիքա-թիքա անեմ շուն շան լակոտին, թո՛ղ, ասում եմ,— գոռաց Ռուստամը, աշխատելով դուրս պրծնել անմիրուքի գրկից։
— Կնիկը պիտի մի մարդ ունենա, թող մեզանից մեկը մնա, — ասաց Աեյրանը, նույնպես մերկացնելով յուր դաշույնը։
— Կծիր լեզուդ, թե չէ ես էլ համբերությունից դուրս եկա,— գոռաց նրա վրա անմիրուք երիտասարդը։
Շամախուց նոր եկածները Սեյրանին բռնեցին։
— Թո՛ղ, ասում եմ, թե չէ փորդ կխրեմ,— բղավեց կրկին Ռուստամը։
Աեյրանը դաշույնը դրեց պատյանի մեջ, մոտեցավ խանութի անկյունին, վերցրեց յափունջին, ձգեց թևին և դուրս վազեց, բացականչելով.
— Եթե չես հավատում, գնա՛, գնա՛, բաց արա կնոջդ կուրծքը և մտիկ տուր սև խալին, սև խալին, սև խալին…
— Տրաքեց սիրտս բա՛ց թողեք ասում եմ, խալը, խալը կրձքի սև խալը, ո՛ւֆ...
Ռուստամը թուլացավ միրքավորի գրկում, դաշույնը ընկավ նրա ձեռքից։
— Բռնեցե՛ք մի թողնեք, փախչի, ես նրան կտոր-կտոր պիըի անեմ,— գոռաց միրքավորը։ Նա հանեց յուր դաշույնը և դիմեց դեպի դռները։
— Իզուր է, նա կորավ, գնաց, — բռնեցին նրան նորեկները։