նա սիրուն էր։ Արեգակը այրեյ և սևացրել էր այտերն ու քիթը, քարերը քերել էին ոտները և կոպտացրել, բայց, այնուամենայնիվ, սիրուն էր։ Սիրուն նույնիսկ այն երկու կտոր ցնցոտիների մեջ, որ հազիվ հազ ծածկում էին նրա մարմնիկը և որ չքավորների լեզվով կոչվում են «հագուստ»։
— Եկե՛ք, եկե՛ք, թե կարող եք, ինձ բռնեցեք...
Դարձյալ խաղընկերները հարձակվեցին նրան բռնելու։
Նորից կամեցավ փախչել, բայց այս անգամ պատահեց մի բան։ Մի քանի քայլ չարած, հանկարծ մի վայրենի ճիչ արձակեց և երեսնիվեր ընկավ հողաբլրի վրա։Ոչ այնպես, ինչպես սովորաբար ընկնում են նրա հասակակիցները և իսկույն ոտքի կանգնում։ Նա ուղղակի թավալվեց ինչպես գնղակահար եղած մի փոքրիկ գազան, մռնչալով ստացած վերքից։
Խաղընկերները մի ակնթարթում մոտեցան նրան բարձրացնելու։ Նա մի տարօրինակ շարժում գործեց։ Ամենը սարսափած դես ու դեն ցրվեցին։ Նրա ամբողջ մարմինն ու երեսի մկանունքները ընդարմացել էին։ Աչքերը կիսաբաց էին, բիբերը խոշորացած և անշարժ։ բերանից հոսում էր փրփրալի թուքը թանձր շարավի պես։ Նրա ձեռների բութ մատները, ինչպես ոլորուն պարան, ծռվել էին դեպի ափե¬ րը և սեղմվել մյուս մատների տալ, իսկ ոտների ոլոքները ցցվել էին չորացած ընկույզների նման։ Դեմքը առաջին վայրկյան դեղնեց, հետո սկսեց կապտել, մթագնել, վեր¬ ջապես, բոլորովին կարմրեց։ Շնչառությունը մի քանի վայր¬ կյան ընդհատվեց, ապա վերադարձավ։ Այս դրության մեջ մնաց մի րոպեի չափ։ Հետո նրա ձախ երեսի մկանունքները սկսեցին ցնցվել, ապա ցնցվեց աջ երեսը, պարանոցը և այնուհետև —— ամբողջ մարմինը։ Այժմ նա շնչում էր արագ¬ ացա դ, ուժգին և, կարծես, հառաչելով։ Այս անսպասելի դեպքը ապշեցրել էր նրա խաղընկեր¬ ներին։ Տասը քայչ հեռու հավաքված, նրանք նայում էին իրանց ընկերուհուն։ թոլորի դեմքերի վրա նկարված էր և երկյուղ, և' հետաքրքրության։ Ե*նչ պատահեց սիրուն Սոնա* յքյի: Մի րոպե առաջ վազվզում էր ամենից արագ, ինչո՛՛ւ այժմ, գետնին թավալված, երկյուղալի շարժումներ է անում։ 230