յեց դուրս գալ խորշից։ Ամոթից կարմրած ու քրտնած՝կանգնեց տասնվեց տարեկան աղջիկը միջնորդի առջև աչքերը խոնարհեցնելով հատակին և շրթունքները հուզմունքից կրծոտելով։
Չոլախ Սահարնազը դիտեց նրան ոտից գլուխ իր փորձառու աչքերով, խոսեցրեց, որ իմանա՝ համր չէ՞ արդյոք, հարց ու փորձ արավ «խելքը չափելու» համար և ուղարկեց մի բաժակ ջուր բերի խմելու, որ քայլվածքը տեսնի և իմանա, կաղ չէ՞, արդյոք։
Երեք օր անցած, հացթուխի տունը ներկայացնում էր մի տեսարան, որի նմանը այնտեղ դեռ չէր կատարվել և չպիտի կատարվեր հավիտյան։ Պայտագործը մաքուր լվացվել էր, գզգզված միրուքը սանրել և հագել քսան տարի առաջ պսակադրության համար կարած արխալուղը։ Հացթուխը գլխին գցել էր մի նոր շալ և մեջքին կապել մետաքսյա կարմիր գոտին — ուրախության նշանը։ Հատակի վրավառվում էին հարևաններից ժամանակավոր բերված մի զույգ կանթեղներ, լուսավորելով աղքատիկ խրճիթի ողորմելի կահ-կարասին։ Սենյակի մի անկյունում դրված էր մատուցարանը մի շիշ օղիով և երկու տեսակ մուրաբայով, որ, աստված գիտե, ո՛ր ժամանակից էր պահել հացթուխը Պայտագործը հուզված անցուդարձ էր անում անկյունից անկյուն, ստեպ֊ստեպ նենգամիտ հայացքներ ձգելով օղիի շիշի վրա և ծոծրակը անհամբերությամբ քորեյով։
Սոնան կանգնած էր սենյակի վարի անկյունում, ձեռները կրծքին դրած, դողալով, ամաչելով։ Երկու դրացի կանայք նստած էին հացթուխի աջուձախ կողմերում և խոսում էին օրվա հանդեսի ՜մասին։
— Գալիս են, առա՛ջ գնա,— ասաց հացթուխը ամուս նուն և ինքն էլ իսկույն ոտքի կանգնեց։
Պայտագործը շտապեց դուրս՝ հյուրերին ընդունելու։
Նախ ներս մտավ տեր Մարկոսի գավազանը ապա երևացին նրա գորգագույն ֆարաջայի փեշերը, հետո ինքն ամբողջովին, իր երկայն ու տափակ գդակով, որ թիակի էր նման։
Նրա հետևից երևաց փեսացվի մայրը — «Հչորաթան»