Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/269

Այս էջը սրբագրված է

պառավի հարսը — Գյոլլնազր, կարծես, վճռել էր պայտագործին համբերությունից հանել, այնքան ծանրուբարակ էր շարժվում։

Երբ երևան եկավ նրա դեմքը, Սոնան դարձյալ մի սարսուռ զգաց։


Այդպիսով, նա երեք անգամ ցնցվեց, և երրորդ ցրնցումն ամենից զորեղն էր…

Նրա հայացքը մի անբացատրելի զորությամբ հառվեց իր ապագա տեքրկնոջ երեսին։ Ինքնըստինքյան այդ կնոջ դեմք աոանձին ուշադրության արժանի բան չէր ներկայացնում։ Նա տակավին երիտասարդ էր, ոչ նիհար, ոչ գեր, ոչ այնքան բարձր և ոչ էլ ցածր հասակով։


Նայելով նրա շիկագույն ունքերի, պետք էր ենթադրել, որ գլխի մազերի բնական գույնն էլ շեկ է, բայց նրանք հինայած էին, ուստի և մուգ-կարմրագույն։
Տարօրինակ էին միայն այդ կնոջ աչքերը։ Իսկապես դրանք աչքեր չէին, այլ մի զույգ փայլուն

ապակիներ, սառած և անշարժ իրանց շրջանակների մեջ։

Երբ նա իր հայացքը ձգեց Սոնայի վրա, խեղճ աղջկա ոտները դոզացին։ Չգիտեր հորից, թե մորից լսել էր օձի հայացքի ձգողական ուժի մասին։

Պատմել էին նրան, որ երբ գորտը նայում էր օձի սուր աչքերին, մի անհաղթելի զորությամբ մղվում է, ընկնում նրա բերանը։ Սոնան չէր

մղվում դեպի այդ կինը, ընդհակառակը, մի բան հրում էր նրան, բայց չէր էլ կարողանում իր հայացքը դարձանել։


նրանից։ Նորից սկսվեց սովորական բանակցություն թեև ամեն բան վճռված էր արդեն։ Նորից լսվեցին փեսայի մասին գովասանքներ, խոստումներ, հարց ու փորձ, և նորից Սոնային զանազան պատրվակներով ստիպեցին խոսել, քայլել,ատամները ցույց տալ։

Վերջապես, պառավ Զառնիշանը դարձավ հացթուխին։

—Աղջիկդ ԴՐսից Դուր է գալէս ինձ. եթե ուրիշ պակասություն չունի — մեր ապրանքն է։

— ԼաՎ֊ վատ, տեսնում ես, հավանում ես — հալալ լինի,— արտասանեց հացթուխը, սարսափելով պառավի վերջին խոսքերից։

— Ինչքան դրսումն ես տեսնում, խնամի ջան, — մեջ