Հ՛լա բախտը խախուտ հիմքի վրա է դնում։ Նախաղգում էր, որ ոնան օտար շրջանում, թեկուզ ամուսնուհարկի տակ, երջանիկ լինել չի կարող, քանի որ մի չար ոգի հետամուտ է նրա կյանքին։ Դեռ մի ամիս չէր անցել նշանդրեքից, երբ Սոնան ընլավ զավթում, և նրա ծնոտը քարին դիպչելով վիրավորվեց։
Սակայն մեծ էր այդ կնոջ հավատը դեպի նախախնամության գութը, և նրա սիրտը լիքն էր ունայն հույսերով։ Նա հավատում էր, որ Սոնան անպաշտպան չի մնալ ամուսնական կյանքում։ Նա Դանելի բարեկամակ՞ան զգացումնե-
րը վերագրում էր նախախնամության կամքին։ Եթե մի մարդ, որին ամբողջ քաղաքը խելագար է համարում, այնքան համակրանք է ցույց տալիս նրա թշվառ աղջկան, անշուշտ այստեղ կատարվում է ճակատագրի վճիռը։ Ինչո՞ւ, ուրեմն, կարծել, թե առողջ խելքի տեր մարդիկ քարասիրտ կլինին և չեն խղճալ մի երիտասարդ կնոջ, որի ցավը աստծուց է ուղարկված։ Թող Սոնայի ապագա ամուսինը գիժ-Դանելի ասածի կիսի չափ բարեսիրտ, ազնիվ և նամուսով լինի — դա էլ հերիք է։ Նա չի թողնիլ իր հարազատ մորն էլ մի թթու խոսք ասել Սոնային միայն այն պատճառով, որ ընկնավոր է։ Բայց, ով գիտե, կարելի է Դանելը բան չի հասկանում, խաբվում է, լավ չի ճանաչում իր եղբոր որդուն։
— Դանել ապեր, ասա, ի՞նչպիսի տղա է Մուրադը,— հարցնում էր հացթուխն ամեն օր։
Եվ գիԺ-Դանելը ամեն օր տալիս էր միևնույն պատասխանը.
— Ոսկի տղա է։
Դա էր խեղճ կնոջ միակ մխիթարությունը, և խենթը նրան թվում էր մի տեսակ սփոփիչ հրեշտակ։ Մի անգամ նա հարցրեց.
— Դանել ապեր, հարսանիքից հետո Սոնայիս ցավը կբացվի խնամիների համար, ի՞նչ կանեն նրանք երեխայիս…
Ինչպես երևում էր, խենթը բնավ այդ մասին չէր մտածել։ Նա գիտեր մի բան — որ ոչ ոքի չպիտի հայտնել Սոնայի ընկնավոր լինելը։ Կարծում էր, թե այսքանը բավական է գաղտնիքը թաքցնելու համար։ Մի վայրկյան ընկավ