Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/28

Այս էջը սրբագրված է

Պատժված աշակերտը աչքերը սրբում էր և ցավը մոռանում։


Երկրաշարժը պատահած րոպեին Բարխուդարը դարձյալ բարկացած էր աշակերտներից մեկի վրա։ Նա հենց նոր էր վերջացրել կշտին դրած մոմի կռուճները, գազաչափերը, մահուդի կտորտանքը և ուզում էր տեղից բարձրանալ, երբ բոլոր մարմնով դողաց և «թրըփ» մեկ էլ նորից նստեց տեղը։


— Ուստա, դո՛ւրս թռիր, տափը տիրուն ա կյամ,— գոռաց քյարդյար Սարգիսր և, պատասխանի չսպասելով, ինքը մի ոստումով թռավ փողոց։


Բարխուդարը և աշակերտները անմիջապես հետևեցին նրան:


— Սարգի՛ս, դուքանր ձեռաց կապիր, ես տուն եմ վազում,— ասաց և գդակը գլխից հանելով (ինքն էլ չգիտեր ինչու), վազեց դեպի տուն։ Տունը բավական հեռու էր, գտնվում էր քաղաքի մյուս ծայրում։ Ամբողջ ճանապարհը Բարխուդարը պիտի բարձրանար դեպի վեր, որ մի մեծ դժվարություն էր նրա համար այդպիսի դրության մեջ։ Նա սկսեց յուր երկայն ոտներին ուժ տալ։ Մի քանի քայլ չանցած, նրան հանդիպեց Հայրապետը։


— Զրրնգ, զրընգ, փշրվեցին, Բարխուդար, տունս քանդվեց:


— Քեչի ջան Հարայընդա, ղասաբ — փիյ,— պատասխանեց միայն Բարխուդարը, ուշադրություն չդարձնելով Հայրապետի վրա և մինչև անգամ չնայելով նրա երեսին։


Հարևանները շարունակեցին իրանց ճանապարհը դեպի տուն։ Բարխուդարը արագիլի նման էր ընթանում, մինչդեռ Հայրապետը հազիվ հազ կարողանում էր հետևել նրան։ Կարճահասակ մարդը ճարահատյալ սկսեց վազ տալ, որպեսզի հետ չմնա յուր հարևանից։


Քաղաքր չէր հանդարտվում, փողոցները դեդ լիքն էին խառնիճաղանջ ամբոխով։ Հայրապետը և Բարխուդարը