Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/290

Այս էջը սրբագրված է

քննքշաբար կատակով իր մատի ծայրով շոշափեց Սոնայի ծնոտը, նորահարսը բռնեց նրա ձեռը երկու ձեռներով, ամուր սեղմեց իր ափերի մեջ և։ խոր-խոր նայելով նրա աչքերին, ժպտաց։ Նա պատրաստ էր բերանը բանալ և հարցնել. «Գիտե՞ս , որ ես ցավագար եմ». բայց նույն վայրկյանին ցնցվեց, և հարցը խեղդվեց կոկորդում։ Մինչդեռ նորափեսայի դեմքը սքողված էր հոգեկան երջանկության ստվերով։ Նրա աչքերի մեջ փայլում էր սիրո և միայն սիրո կրակը։ Այդ մարդը, որ ծնված էր ընտանեկան կյանքի համար, բնավորությամբ հիշեցնում էր իր հորեղբորը, Դանելին։ Ոչ այժմյան խենթին, այլ նախկին Դանելին, որի ստվերն էր այժմ շրջում աշխարհի վրա։ Նա պարծենում էր իր կնոջով և շատ անգամ մոր և եղբոր կնոջ մոտ գովում էր նրա հեզությունն ու գեղեցկությունը։ Նա պնդում էր, թե հազիվ ամբողջ քաղաքում Սոնայի պես մի ուրիշ կին ճարեր, եթե բախտի բերմամբ չհանդիպեր նրան։

— Ի՛նչ անենք, որ ծնողները աղքատ են,— ասում էր,— դա ամոթ բան չէ։ Թող ի'նքն ինձ դուր գա, ուրիշ բան չեմ ուզում։ Գոհություն աստծո, շատ ու շատ շնորհակալ եմ իմ բախտից։

— Տա աստված, որդի, մենք խոմ քո թշնամիները չենք, որ վատդ ուզենք,— պատասխանում էր պառավ Զառնիշանը, որ տակավին չէր հաշտվում այն մտքի հետ, թե մի հացթուխի, մի պայտագործի աղջիկ կարող է իր որդուն չախտավորացնել։

Այնինչ Գյուլնազը ոչինչ չէր ասում, միայն գլուխը երկդիմի շարժում էր։ Այդ նշանակում էր։ «Դեռ սպասենք և տեսնենք»։

Այդ կինը հոգով-սրտով ցանկանում էր Սոնայի մեջ մի որևէ արատ գտնել, ոչ միայն իր բնազդական կասկածն արդարացնելու համար, այլև այն պատճառով, որ նախանձում էր նորահարսի երիտասարդությանը և գեղեցկությանը» Իբրև ավագ հարս, ընտանիքի մեջ ավելի մեծ իրավունք ուներ, բայց գիտեր, եթե Սոնան գրավի իր սկեսուրրի հավատարմությունը, կարող է իշխող դիրք ստանար Առ այժմ նա սկսեց ցույց տալ իր իրավունքները և իշխել Սոնայի գլխին։