Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/36

Այս էջը սրբագրված է

— Հա, կա, բալաներս, բաս որ չլիներ, էսօր տափը ժաժ կգար,— ասաց Բարխուդարը, քաղցրությամբ շոյելով Սուսանի մազերը և համբուրելով նրա ճակատը։


— Ո՞վ էր հրսոտացրել կարմիր կովին, որ մեզ հողի տակ թողեց,— հարցրեց Սեյրանը։


— Ձեզ պես չար ու կռվարար երեխերքը։


— Մենք ի՞նչ ենք արել, որ ասում ես։


— էլ ի՞նչ սլիտի անեք, մեր խոսքը չեք լսում, մեր ասածը չեք կատարում, չարություններ եք անում, երեխաների հետ կռիվ եք անում ամեն օր, այ ինչ եք անում։


— Ես իսկի կռիվ չեմ անում,— հակառակեց Սուսանը։


— Ես Սուսանին էնքան եմ սիրում, էնքան եմ սիրում, որ չեմ ուզում ինձանից հեռանա, ինչո՞ւ պիտի կռիվ անենք,— ավելացրեց Սեյրանը։


— Շատ լավ եք անում, շատ լավ եք անում, բալաներս, ուրիշ երեխաների հետ էլ էդպես սիրով վարվեցեք, նրանց հետ էլ կռիվ մի անեք։


— Երանք են մեր հետ կռիվ անում, մենք իսկի կռիվ լենք անում,— պատասխանեցին միաբերան մանուկները։


— Մեզ փախըլություն են անում նրանք,— շարունակեց Սեյրանը,— հենց տեսնում են, որ ես ու Սուսանը մի տեղ խաղ ենք անում, թափվում են մեզ վրա, ծիծաղում են, մեր աչքերին հող են ածում, մեզ «հըռհըռ» են կանչում։ Մենք էլ հրսոտվում ենք նրանց վրա ու կռիվ անում։ Այ, էն օրը Թափտուղանց Ջհանգիրը ուզում էր Սուսանի մազերից քաշի, ամա հենց որ ես մոտեցա, մի սիլլա տվի, մի սիլլա տվի, որ մի բաշ փախավ իրանց տուն։


— Ի՞նչ էիր խոսում, Սուսի ջան, Սեյրանի հետ հողի տակ,— հարցրեց Հայրապետը, վերջապես, ընդհատեւով յուր տերողորմյայի շխկչխկմէցը։


— Ի՞նչ էի խոսում, հա, չէ, չէ, չեմ իմանում. միտս չի, Սեյրանը կասի։


— Խոսում չէինք, լաց էինք իլում,— մեջ մտավ Սեյրանը։


— Հերիք է, Սեյրան, քիչ խոսիր, այ տղա, գլուխդ կցավի,— շշնջաց Մարիամ բաջին, մոտենալով յուր որդուն: