Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/389

Այս էջը սրբագրված է

«Անքուն գիշերներ դառն արցունքներ…» կրկնեց երգչուհին։

Եվ այս անգամ Ռոստամյանին թվաց, թե երգչուհին ինքն ևս անբախտ է և թե նա ողբում է յուր կորցրած երջանկությունն, և խղճաց նրան։

Երգն ավարտվեց, դահլիճը կրկին դղրդաց ծափահարություններով և բարձրաձայն braVO և bis — գոչյուններով։ Երգչուհին դուրս եկավ, գլուխ տվեց, ամբոխն ավելի բարձր գոռաց և ստիպեց նրան մի կարճ կտոր ևս երգել։ Այնուհետ՛, որքան հրավիրեցին, այլևս ոչինչ չերգեց, միայն ուրախ և հպարտ ժպտալով, աջ ու ձախ գլուխ էր տալիս ու գնում։ նրա ուրախ ժպիտը Ռոստամյանին խիստ անախորժ թվաց։ Ի՞նչպես… նա, որ մի քանի վայրկյան առաջ այնպիսի զգացմունքով ողբում էր յուր «անքուն գիշերներն ու դառն արցունքները», հանկարծ ծիծաղո՞ւմ է… Կե՛ղծ ոգևորություն, մեքենա դարձա՛ծ սիրտ։

Նվագահանդեսը վերջացավ, բայց երեկույթը դեռ ոչ։ Հասարակության մեծագույն մասը մնաց, ոմանք դաշնամուրի նվագածությամբ պարելու, ոմանք պարողներին նայելու, ոմանք ընթրելու, իսկ շատերը… հենց այնպես։

— Կկամենա՞ս ընթրելհարցրեց Մինաս Կիրիլլիչը յուր աղջկան։

— Տանը կարող ենք ընթրել,— պատասխանեց Վարվառեն։ Ռոստամյանը խուռն բազմության մեջ, նեղ նախագավիթում կանգնած, աչքերով որոնում էր Վարվառեին։

— Ստեփան Գրիգորիչ,— լսեց նա մի կանացի ձայն և հետ նայեց։ Դա Կատոն էր, որ մի երիտասարդի հետ կանգնած էր պատի մոտ։

— Բարև,— ասաց Կատոն, մի խորամանկ ժպիտ խաղացնելով յուր բարակ և հրող շրթունքների վրա,— այս ո՞ր քամին է ձեզ այսօր այստեղ բերել։

— Իմ սեփական ցանկությունը,- ասաց Ռոստամյանը բավական սառն եղանակով։

— Բայց ո՞րտեղ էր մինչև այժմ ձեր այդ սեփական