Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/488

Այս էջը սրբագրված է

տեր մահճակալի մոտ, ծերուհին ուժգին բռնում է երիտասարդի օձիքից։ Նույն վայրկյանին Վարվառեն յուր կիսամար աչքերը հառում է Հոր երեսին։ Բոլոր ներկա եղողները շվարած հետևում են լուռ, տարօրինակ տեսարանին, նկատում են աղջկա հայացքը, բայց ոչ ոք չի հասկանում, արդյոք, նա հանդիմանում է հորը, թե խնդրում է ձեռք չտալ ծնկաչոք ողբողին։ Միայն ծերունու ձեռներր թուլանում են. նա բաց է թողնում Ռոստամյանին։

Մահամերձ դստեր վերջին հայացքը թափանցում է նրա սրտի խորքը, որ այնտեղ մնա առ միշտ, որպես մեղապարտ հոգո Հավիտենական ընկեր...

Պարզ է, որ Վարվառեն ճանաչում է Ռոստամյանին։ Եվ քանի մի վայրկյան նրա արյունաքամ, սպիտակ մեղրամոմի գույն ընդունած շրթունքները շարժվում են, անմիտ Հայացքը բևեռվում է վերջինի դեմքին։ Այնուհետև երեսը կրկին դարձնում է դեպի պատը, աչքերը փակում է, և այս անդամ... հավիտյան... Այրին յուր ձեռի թաշկինակը սեղմում է նրա աչքերին, ապա նույն թաշկինակով կապում է ծնոտը...

Հետևյայ օրը շաբաթ էր։ Վարվառեի թաղումը հետաձգեցին կիրակի օրվան: Մինաս Կիրիլլիչն, իբրև պանդուխտ, Թիֆլիսում բարեկամներ և ազգականներ չուներ։ նրա դստեր թաղման Հանդեսին, բացի ընդամենը չորս հոգուց, ուրիշ ո՞վ պիտի մասնակցեր մի հասարակ օր։ Այնինչ, կիրակի տոն օր է. բարեպաշտ մարդիկ թեև շատ քիչ թվով, բայց և այնպես այդ օրն են միայն եկեղեցի գալիս։ Եթե չեն լինի այնպիսի մարդասերներ, որ պանդխտի դագաղն ուղեկցեն մինչև Խոջիվանքի գերեզմանատուն, գոնե եկեղեցին շատ էլ դատարկ չի լինիլ պատարագի ժամանակ։

Այսպես էր մտածում այրի Նատալիան, որին ծերուհին խնդրել էր կարգադրել այնպես, ինչպես ինքը կամենում է և ինչպես պահանջում են տեղային ավանդությունները։

Առավոտյան տասը ժամին դիակը տարան եկեղեցի: Այդտեղ բավական թվով հանդիսականներ կային, որոնցից