ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱՄՈՒՍ
1883 թ. օգոստոսին, Բաքվից տեղափոխվելով Թիֆլիս, Շիրվանզադեն շփվում է գրական-կուլտուրական շրջանների հետ: Արդեն մի շարք ակնարկների, հոդվածների և «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքի շնորհալի հեղինակն արժանանում է նշանավոր գրողների ուշադրությանն ու խրախուսանքին: Գրիգոր Արծրունու առաջարկով` նա գրում է «Գործակատարի հիշատակարանից» վիպակը։ Շուտով Շիրվանզադեն ծանոթանում է Ղազարոս Աղայանի հետ, որը ջերմությամբ ընդունելով երիտասարդ գրչակցին, հորդորում է նրան գրել վեպ` Շամախու կյանքից։ «Անցյալ որը Աղայանցի հետ ծանոթացա, նա ինձ բոլորովին համոզեց, որ ես պարտավոր եմ բացառապես գրակունությամբ պարապել, որովհետև «ձեր գրիչը լավ ապագա է խոստանում», ասաց նա» Նա խորհուրդ է տալիս Շամախու կյանքից մի փոքրիկ վեպիկ պատրաստել...»—գրում է Շիրվանզադեն 1884 թվի փետրվարի 15-ին` Ալեքսանդր Աբելյանին ո լղզված նամակում։ Նույն տեղում ոգևորված հեղինակը հայտնում է, որ արդեն սկսել է աշխատել վեպի գլուխների վրա և որ «վեպի գաղափարը պատրաստ է»։ Նա խնդրում է Ա. Աբելյանին որոշ տեղեկություններ հաղորդել «Հայտնի Մկրտումի» կնոջ սպանության մասին, որը պետք է դառնար վիպական գործողության հենքը։ «Ես մոռացել եմ այս եղելության ճիշտ մանրամասները, վասն որո խնդրում եմ հատկապես տեղեկանաս և հետևյալ հարցերին կարողությանդ չափ մանրամասնորեն պատասխանես» 1859 թ. երկրաշարժը ո՞ր ամսին, ո՞ր օրը և ո՞ր ժամին է պատահել, ո՞վ էլ: Մկրտումի կնոջ առաջվա նշանածը, ինչպես տղա էր, քանի՞ տարեկան մոտավորապես — գեղեցի՞կ էր, սիրո՞ւմ էր իսկապես իր հարսնացուին, վերջինը նույնպես սիրո՞ւմ էր արդյոք, թե նա իր ամուսնուն էր սիրում, հարուստ էր արդյոք Մկրտումը, թե նրա ամուսինը ե վերջինի առաջին նշանածը»:
Հետագա նամակներից պարզվում է, որ Շիրվանզադեն ստեղծագործական աշխատանքի ընթացքում շեղվել է եղելությունից, ստեղծելով բազմաթիվ նոր հարաբերություններ, պատկերներ, գործող անձինք, կենսական