— Կտանեմ ծովը կթափեմ , բա՛ս, հետո թող նրանք գնան տեսնեմ, ինչպես կարող են իրանց աղջկերանց, հարսներին զառ ու զառթոֆի, ոսկի ու արծաթի մեջ պահել։—Հա', բաս այսպես կանեմ,— շարունակեց Սուսամբարը տաքացած:—Դո՛ւ ինչ կանես, Սուսան, որ մեղա աստուծո, մեղա աստուծո (երեսին խաչակնքելով), մի օր աստված լինես։
— Ոչինչ չեմ անիր:
— ՉԷ էլի, ասա տեսնեմ, ինչ կանես։
— Ձեռ քաշիր, դատարկ֊դատարկ մի դուրս տալ, մեղք է։
— Չէ, մատաղդ լինեմ, Սուսան ջան, ասա'։
— ԷԷ՛։
— Զըխկո'ւու, լեզվիցդ հո քրեհ չեն ուզում, մի խոսք ասա պրծիր էլի։
— Հարուստներից կառնեմ ու քեզպեսներին կտամ, որ ուրիշներին չի նախանձեն, այ ինչ կանեմ։
— Ախար իմացա, որ խելոք բան չես կարող անել,— ասաց Սուսամբարը, ներողամտաբար ժպտալով։
— Ինչո՞ւ։
— Թե որ ինձ տաս, ես իսկի քո ռեխիդ մտիկ էլ չեմ անիլ, այ ինչու։
— Կփարթամանա՞ս։
— Բաս չէ, իսկի քեզ հետ չեմ էլ խոսի Օհանջանանց Զառնշանի պես։
— Չէ, Սուսամբար, որ ինձ տան, ես իսկի էլ չեմ փարթամանալ։ Փողը ի՞նչ է, ձեռի կեղտ, այսօր կա, էգուց չկա։ Հայրս ասում է. մարդս պիտի իստակ անուն ունենա։
— Հայրդ ասում է ասում, բայց չի իմանում, որ առանց փողի մարդ չի կարողանում իստակ անուն պահել։
— Ինչպե՞ս։
— Ա'յ ինչպես: Դու ճանաչոմ ե՞ս Ջավահիրի հորը, չմուշկ կարող Վարաքին։
— Լսել եմ։ Հայրս նրան գովում է, շատ հալալ ու նամուսով մարդ է։
— Եկ տես, որ քո նամուսով մարդը հիմա ինչ է արել։
— Հը՞մ։