—— Ի՞նչ հարցրեց Սեյրանը վախեցած։
— Կասես, նրանք իմանում են, որ մենք տեսնվում ենք։
— Էհ, աԼթիդ է երևում։
— Չէ, Սեյրան, մեկէլ օրը խոհանոցից տուն էի մտնում, նրանք իմ մասին էին խոսում։ Հայրս տաքացած էր, ես որ մտա, սուս արավ։ Բայց մինչև ներս մտնելս — մի քանի խոսքեր հասան ականջիս։ Հայրս ասում էր. «այ կնիկ, հրես ասում եմ, ալքերդ չորս արա, թե չէ, բեաբուռչություն կլինի հաա՜»։
— Է՞հ, քեզ համար չի ասել, երևի։
— Չէ, չէ, անցյալ օրը չմուշկ կարող Եղիայի աղջիկն էլ մի էյհամ արավ։
— Ս ուսամբա՞րը։
— Հա՛, շատ սատանան է։
— Սուտ է, ես չեմ հավատում։
— Չէ, Սեյրան, էլ մի' գար ինձ մոտ։
— Չեմ կարող, սիրտս կճաքի։ Մի՞թե չես խղճում ինձ։
Սուսանը, պատասխանի փոխարեն, մի խորը հառաչանք արձակեց կրծքից։
— Քանի որ ուսումնարանում էի, այնտեղ էի տանջվում,— շարունակեց Սեյրանը։— Վարժապետի ասածները գլուխս չէին մտնում, ամեն օր դուրս էի փախչում, որ քեզ տեսնեմ: Հիմա էլ հորդ դուքանումն է սիրտս ճաքում։ Շատ ժամանակ, որ միտս ես ընկնում, շըշկլվում եմ ու մեկ էլ տեսնես ասեղը մատս մտավ։ Հայրդ էլ, հո, աստված ազատի, նրա մոտ մի սխալ չի կարելի անել, այնքան է թակում, որ կարծես մարդու հոգին ուզում է քթի ծակով հանել։
— Քեզ է՞լ է թակում։
— Հենց ինձ ու մեկ էլ եղբորդ։ Ասում է, ես ձեզ շատ եմ թակում, որ մյուսները տեսնեն և իմանան, թե իրանց էլ սիրելուց եմ թակում։ Սուսան, մեջքումս ողջ տեղ չի մնացել, կապույտ— կապույտ զոլեր են կոխել: Նեղացել եմ, Սուսան, ուզում եմ դուրս գամ հորդ մոտից, բայց վախենում եմ, որ դուրս գալով, քեզանից ղրկվեմ։ Ախ, երբ պիտի վերջանա մեր բանը։
— Բարեկենդանից առաջ չի կարող գէուխ գալ։