նարդներ նույնպես մի •մի փայտ ձեոներին և, իբրև վահան, ձախ թևերին չուխաները փաթաթած։ Սեյրանր գլխակոր վազեց նրանց դեմ։ Կռիվը սկսվեց։ հեյրանը պաշտպանվում էր և, աջող վայրկյաններ գտնելով, հարվածներ էր տալիս յուր հակառակորդներին։ Մեջ ընկաւԼ ոտաբաց և գլխի մազերը փետտելով Մարիամ րաջին։ «Ա՛յ ձեր մեջքը տափին կպչփ, ա՛յ ձեր մերերը սևում ՛մնան, ա՛յ ձեր ալքի լույսը ջուր դառնա, երեսներդ թափվի, ի՞նչ եք անում»։ Սեյրանի հակառակորդներից մեկը, փայտի մի հարված տաքով Մարիամ բաջու ուսին, չթողեց մեջ մտնելու։ — Ուֆ, ջիգարդ դաղվի, հարայ, ա՛յ հայ քրիստոնյա¬ ներ, էրե խիս սպանե՛ցին, վայիս հասեք,— դոռաց Մարիամ րաջին և ուժասպառ ընկավ դետնին։ Այդ վայրկյանին կռվողներին մոտեցավ մի ուրիշ բարձ¬ րահասակ երիտասարդ։ Դա նույնպես զրահավորված էր փայտով։ Հասավ թե չէ, երիտասարդը Սեյրանի հակառա¬ կորդներից մեկի թևին մի սաստիկ հարված տվավ։ — Ուխա յ, ուխա յ, բոյէէդ մեռնեմ, Սմբատ, ուխայ, մին էլ,— բացականչեց Մարիամ բ աջին։ Հակառակորդի թևը թուլացավ, ձեռից փայտն ընկավ, նա սկսեց փախչել։ Մյուս ընկերը անմիջապես հետևեց նրան։ Սեյրանն և Սմբատը վազեցին նրանց հետևից, բայց հակառակորդները անհետացան փողոցի ծայրում։ Սմբատը և Սեյրանր հաղթության զգացմունքով վառ¬ ված հետ վերադարձան։ Մարիամ րաջին չէր դադարում աղաղակել և մազերը փետտել։ — Հերիք է, սո՛ւս արա, տեսար հո ինչ բերինք նրանց գլխին,— ասաց Սեյրանր, փայտը դնելով պատի տակ, որ չուխան հագնի։— Թափվել են ինձ վրա, ուզում են, որ սպանեն, բաս ես սուս անե՛՛մ։ — Ախար, այ մեռած, քեզ ի նչ ունես շառլատանների հետ, քեզ ո՛՛վ է ասում, որ նրանց հետ խառնվես։ — Ու խոսիր, մի քիչ ջուր բեր, որ գլխիս արյունը լվանամ ։ Մինչև այդ ժամանակ Մարիամ բաջին չդիտեր, թե Սեյ֊ 79
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/79
Այս էջը սրբագրված չէ