Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/87

Այս էջը հաստատված է

սառնությունը փոխվեց բարկության։ Մի կողմ ձգեց չիբուխը, որ մինչև այդ ժամանակ անդադար ծխում էր։

— Հըմ, էդ որ լսում եմ, բռնում եմ Սմբատի երկու ականջներից ու գետնին խփում։ Առանց դես, առանց դեն ոտներիս տակնն եմ գցում նրան, էնքան կոխոտում եմ, որ շունչը կտրվում է։ Մայրը գալիս է ու ձեռիցս առնում։ Հայրապետ, դե հիմա դու ասա էդ օրե՞նք է, բա էդ իմ նամուսը վեր կառնի՞, որ քո տղիդ խաթրու սաղ քաղաքում էդպես խայտառակվե՞մ։ Հըմ, ասել կլինի, որ Քյոխանց Բարխուդարը օրը ցերեկով բաց փողոցում յուր աղջկա վրա էդպիսի բաներ լսի՞։ Բաս որ էսպես է, ես իսկի մարդ չեմ, ես նամուս — ղերիաթ չունիմ, բաս բաս էս, էս, էս փափախը իմս չի, հը՛ըը…

Բարխուդարը կատաղած վերցրեց գլխից յուր գդակը և բոլոր ուժով՝ զարկեց գետնին։ Հայրապետը սփրթնեց։ «Նահլաթ քեզ չար սատանա, էս մարդը գժվեց ձեր արևը վկա գժվեց», անցավ նրա մտքով։ Նա կամեցավ մի բան խոսել, բայց վախեցավ և չհամարձակվեց առյուծի պես կատաղած Բարխուդարի առաջ բերանը բանալ։

— Բաս թող եսիրս (գերի) Հնդստան դուրս գա, թող կնիկս ու բալաներս տկլոր չոլերը ընկնեն, ես էլի էդ բաները տանող մարդ չեմ։ Հայրապետ, տղիդ կապը քաշիր, քաշի՛ր» ասում եմ քեզ էն լկրտվածի կապը, թե չէ աստծուն է հայտնի, թե ինչ կանեմ նրան էլ, աղջկաս էլ, քեզ էլ ու ինձ էլ։


Հերիք չէ, որ ինքը լրբացել է, հերիք չէ, որ տղիս էլ հետն է փչացրել, լոթիների մինն է շինել, իմ անունն էլ սաղ քաղաքում կեղտոտեց։ Էդ իմ գերեզմանին ասել չի լինի։ Բաս էգուցվա օրը ես էլ ի՞նչ երեսով պիտի բազար դուրս գամ, ես, ես, Բարխուդարս, որ մինչև օրս խալխի վրա եմ ծիծաղել։ Ես, որ ճշմարտության համար, անունս իստակ պահելու համար, ամենից հեռու եմ քաշվում։ Ես, ե՛ս, որ իմ նամուսիս գերի դառած մարդ եմ, իմ հոժար կամքով Սիբիր կգնամ, էդ բաները ղաբուլ չեմ անիլ։ Ի՜նչ փող, ի՛նչ դովլաթ, ի՛նչ մեծ-մեծ տներ, ես թքել եմ դրանց վրա, հալալ քրտինքովս փող եմ աշխատում, կես քաղցած, կես կուշտ ապրում եմ,