Հայրապետը, ծրարը ձեռում սեղմած, վազեր դուրս Օեյրանին կանչելու։ Բայց դեռ նրա մի ոտը սենյակումն էր, երբ հանկարծ ինքը, Սեյրանը, երևեցավ չուր հոր դեմ ու դեմ ։
— Ներս ե՛կ,— հրամայեց Հայրապետը յուր որդուն․ ինքը հետ ու հետ քաշվելով։
Սեյրանը վազեց ներս, դիմեց հորը, խլեց վերջինի ձեռից նամակը և փախավ դուրս։ Այս այնքան կարճ միջոցում կատարվեց, որ Հայրապետը չկարողացավ որևէ շարժում անելու։ Նա մնաց մի քանի վայրկյան տեղն ու տեղը։ Սարխուդարի բարկությունը կրկնապատկվեց Սեյրանի այդ անսպասելի վարմունքից, նա բարձրացավ տեղից։
— Տարավ բադզաթը,— արտասանեց Հայրապետը, ձեռները տարածելով առաջ։
— Թող տանի, ջուր անի, խմի, որ սիրտը հովանա, շատ է տաքացել։
— Ախար, մարդ աստուծո, մի ասա տեսնեմ նա ի՞նչ թուղթ էր։
— Ինչ թուղթ էէ՛ր։ Քեզ ու քո տղիդ… նահլաթ քեզ չար սաթայել հաա՜ ։
Բարխուդարը ատամները կրճտեց, բռունցքները սղմեց։ Կարծես, նա պատրաստվում էր հարձակվել յուր հարևանի վրա։ Հայրապետը, երկյուղից թե բարկությունից, սաստիկ դողում էր։
— Բաս տղադ գիր է գրում իմ աղջկա վրա ու ակոշկից ներս է գցում, հա՞, էդպես ես խրատել նրան, հա։
— Գի՞ր, ի՞նչ գիր, Բարխուդար, ես իսկի ոչինչ չեմ հասկանում, ի՞նչ է գրում։
— Սարֆդ չի, իհարկե, չես հասկանալ։ Ի՞նչ է գրում. գրում է թե ես քեզ սիրում եմ, ասում է, թե ես առանց քեզ ապրել չեմ կարող, չունքի, ասում է, շատ եմ սիրում, ասում է։ Էս գիշեր, ասում է, տասը ժամին դուրս եկ, ես կգամ ձեր բակը, ու էնտեղ կտեսնվենք, ասում է։ Այ ինչ է գրում, հասկացար, թե չէ։
— Լավ է գրում, ղոչաղ տղա, այ ես քո էն, էն, էն։ Տեսնո՞ւմ եք ինչ ղալաթներ է անում։ Համբերիր,