ղանի պատկեր է այն ժամանակվա հայ վարժապերոների նյութական կացության և ավելի պարզ գաղափար է տալիս ըն- թերցողին, քան ուրիշների ընդարձակ դրվածքները հին հայ վարժապետների կյանքից։ Թաղիադյանի անունը հայ ընթեր¬ ցող հասարակությանը շատ քիչ է հայտնի, այնինչ նա դարիս ամենատաղանդավոր բանաստեղծներից մեկն էր, նաև ամե- նից սրամիտը։ Դարձյալ առանձին ուշադրության արժանի են վաթսու- նական թվականների մի հռչակավոր բանաստտեղծ-հրապարա- կախոսի բանաստեղծությունները լեզվի հարստության և զգացմանը բարդության տեսակետից։ «Մտածությունների» լեզուն, մի քանի անհարթություններից բացի, կարող է հա¬ մարվել խրատական մեր նոր գրողների համար «Վեցերորդը — Մի շնար» ոտանավորը անվանի բանաստեղծի թունավոր գրչի կծու և սրամիտ արդյունքներից մեկն է։ Առհասարակ այս «բանաստեղծությունները» սիրով և հաճությամբ են կարդաց¬ վում ոչ միայն հեղինակի թանկ անվան, այլև իրանց ներքին արժանավորության շնորհիվ։ Գեղեցիկ և խորիմաստ է պ. Գ. Բարխուդարյանի « Արձա- գանք»-ը, մասամբ և սիրուն է «Տաճկա֊Հայաստան և Հայք»։ Արժանի են ուշադրության երեք-չորս թարգմանական սիրուն ոտանավորներ, Լերմոնտովի «Երեք արմավենին», որ Գամառ- Քաթիպան է թարգմանել և որ սորանից մի ամիս առաջ տըպ- վեց «Արձագանքում», այնուհետև պ. Թանգյանի թարգմանած «Պոետ ու աստղեր»— Լուի Բուլիեի և «Սպիտակ զգեստ» հուն¬ գարական ոտանավորը։ Վերջինը հայտնի է յուր ոգևորիչ իմաստով և միանգամայն ժամանակակից է մեր ներկա կյան֊ քին։ Նույնպես շատ սիրուն է և պ. Հ. Հովհաննիսյանի թարգ¬ մանած «Ընկեր իմ» բանաստեղծությունը Նադսոնից։ Առհա֊ սարակ պետք է ասած, որ պ. Հովհաննիսյանը, բացի շնոր- հալի բանաստեղծ լինելուց, նաև շնորհալի թարգմանիչ է։ Պ. Հովհաննիսյանի «Հիշողություն» և «Սոնետ» ոտանավորները բավական զգացմունքով են դրված և շատ նման են յուր նախ¬ կին ոտանավորներին։ «Հանդես»֊ի մնացյալ ոտանավորների մասին մենք բարվոք ենք համարում լռել և դարձյալ անցնել արձակ դրվածներին։ 101
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/101
Այս էջը սրբագրված է