բերում, այն է՝ քանի որ մեծ քույրը դեռ պսակված չէ, եղբայրը չպիտի մտածի ամուսնանալու մասին։
Բայց այդ պատճառը շատ թույլ է և ժամանակակից կրթված Ազիզյանցին, հարկավ, չի կարող համոզել։ նա շարունակում է հետամուտ լինել Նունեին։ Տիկին էփեմիան յուր եղբորը, Միմոսյանցին, ուղարկում է Նունեի մոտ համոզելու, որ վերջինը մերժի յուր ձեռքը Աղիզյանցին։ «Վարժուհի»-ն բնականաբար վշտանում է, հուսահատվում և վերջը հպատակվում յուր ճակատագրին։ Նա յուր սերը զոհում է գոռոզ և տգետ տիկնոջ կամքին և Ազիզյանցի ընտանեկան խաղաղությանը։ Նա խոսք է տալիս մերժելոո և մերժում է։ Ազիզյանցը այդ մերժման բուն պատճառը համարում է Նունեի «հպարտությունը աղքատության մեջ», որ չի թույլ տալիս նրան յուր կյանքը կապել մի հարուստ երիտասարդի կյանքի հետ։
Այսպես թե այնպես, Նունեն և Ազիզյանցը, որ այնքան ջերմ սիրում էին միմյանց, բաժանվում են։ Վարժուհին յուր մոր հետ Թիֆլիզից հեռանում է՝ գավառական դպրոցներում յուր համեստ գործունեությունը շարունակելու։
Պ. Չմշկյանի կոմեդիան վերջանում է. Հանդիսականների վրա լավ տպավորություն է թողնում։ Բայց մի քանի կարևոր հանգամանքներ մնում են անբացատրելի։— Արդյոք ի՞նչպես Ազիզյանցը (Թարխանյան) հաղթեց յուր բուռն սիրույն, որ այնպես ոգևորված բացատրում էր Նունեին։ Ի՞նչ արավ Գևորգը (Թավարբեգյան), որ նույնպես սիրահարված էր Նունեի վրա։ Ի՞նչ պայման կապեց Սաթենիկը (օր. Միքայելյան) յուր զգացմունքների հետ։ Չէ՞ որ այդ օրիորդը սիրահարված էր Գևորգի վրա։ Վերջապես, այսպիսի էական հարցերի մի ամբողջ շարք մնում է անորոշ, անպատասխան։
Կան և գործող անձիք, որոնց տիպերը անորոշ են։ Օրինակ, մեզ համար պարզ չէ վարժուհի Սաթենիկի անձնավորությունը և թվում է, որ նա սկզբից մինչև վերջը մի տեսակ միջանկյալ դեր է կատարում։ Ի՞նչ տիպ է ներկայացնում Միմոսյանցը։ Վերջապես, ի՞նչ է ներկայացնում նույնիսկ վարԺապետ Գևորգը, որ պիեսի գլխավոր գործիչներից մեկն է։ Եթե Գևորգը իրավ սիրահարված էր Նունեի վրա, ինչպես ինքը եռանդով պատմում էր Սաթենի կին, ապա ու՞ր են նորա