տեսնել մի փոքրիշատե օրինավոր դերասանական խումբ։
Մեր հասարակական կյանքի բազմաթիվ դժբախտ խնդիրներից դժբախտադույնը այս խնդիրն է։ Թիֆլիզի հայ հասարակությունը թատրոն չունի, բեմ չունի, հայ դերասանները ցիրուցան եղած աննպատակ թափառում են փողոցները։ Կարո՞ղ է լինել սորանից ավելի ամոթաբեր երևույթ մի հասարակության համար, որ համարվում է ամբողջ մի միլիոն ժողովրդի մտավոր ղեկավար, պարագլուխ։ Եթե մայրենի թատրոնը անխուսափելի պայման է մի հասարակության անհատական գոյության համար, նորա բացակայությունը պետք է ինքնաճանաչության և անհատական ինքնասիրության կատարյալ չզգոյություն համարել։ Այս տեսակետից թատրոնական բեմ չունենալը մեզ համար մի ծայրահեղ դժբախտություն է, որ ավելի ակներև է դառնում, երբ մի խոր հայացք ենք ձգում հանուն գեղարվեստի, հանուն հանրամարդկային քաղաքակրրթության կատարվող դեպքերի վրա։ Հայ հասարակության լսելիքը, զրկվելով յուր հոգուն և սրտին մոտիկ կենդանի խոսքից, այսօր կամա թե ակամա ընտելանում է խորթ հնչյուններին, և նորա ուղեղն ու սիրտն էք բնականաբար ենթարկվում են այդ հնչյունների կորստաբեր ազդեցությանը …
Ահա հենց այս վշտալի երևույթն է, որ մինչև այժմ, կարծես, անհասկանալի է մնում այն մարդկանց համար, որ կարող էին գործել և չեն գործում։
Դրամատիկական ընկերության թմրածությունը մենք քանիցս հարվածել ենք. այժմ մենք ցանկություն չունենք կրկնել նույնը։ Անշուշտ ինքը, ակումբը, զգում է յուր անվայել վարմունքը հասարակության վերաբերմամբ, և այսօր նա գուցե ինքը խոստովանի այս։ Մեզ մնում է միայն մեր վերջին խոսքն ասել այդ ընկերությանը, և այդ վերջին խոսքն է մի առաջարկություն, որ որքան կարևոր է, նույնքան, հուսով ենք, պարտավորություն կհամարի ընդունել այսօրվա ժողովը։
Դրամատիկական ակումբի անգործության գլխավոր հիմքը, մեր համոզմամբ, նախ և առաջ այն է, որ նորա ղեկավարները մինչև այսօր հափշտակվել են ավելի մեծ ծրագրով, քան թե թույլ են տալիս նորա սուղ միջոցները։ Այդ մարդիկ միշտ այնպիսի որոշումներ են արել, որ երբեք չկարողանան