Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/116

Այս էջը սրբագրված է

կառակ, մի ամենաուշին թերությունն անգամ նրանք կտեսնեն հարյուր անդամ խոշորացած։

Այսպես էր լարված իմ դեմ թատրոն եկած ռեցենզենտների մեծ մասը։ Այդպես և ավելի վատ էր լարված մի լրագրի խմբագիր, որ երբեք չի մոռանալ չորս տարի սրանից առաջ հրկիզյալ սովատանջ զեյթունցիների փողերի մասին իմ հարուցած հարցը։ Եվ ահա այդ մարդը, դեպքից օգուտ քաղելով, ըսկսել է այնպիսի հայհոյանքներ իմ դեմ, որ վայելուշ հասարակության մեջ անկարելի է արտասանել։ Ես այդ մարդու հայհոյանքները միշտ արհամարհ ել եմ և այս անգամ էլ կարհամարհեմ, քանի որ նրանք միմիայն իմ անձնավորությանն են վերաբերում։ Ուրեմն այդ մարդը թող ինձանից չնեղանա, որ ես նրան անուշադիր եմ թողնում։

Բայց չեմ կարող անուշադիր թողնել «Մշակ»֊ի խմբադիր Գրիգոր Արծրունու երեք ընդարձակ բանասիրականները։ Նախ՝ որ նա դրում է իմ պիեսի և ոչ իմ անձնավորության մասին, երկրորդ՝ կան մարդիկ, որ Արծրունու բոլոր գրվածները հալած յուղի տեղ են ընդունում։ Պետք է վերջիններին մի փոքր հիասթափեցնել։ Ես համառոտ կերպով կվերլուծեմ Արծրունու հոդվածները, և ընթերցողը կտեսնե, որ այդ հոդվածները անկարող են դիմանալ մի ամենաթույլ հարվածի անդամ։ Գ. Արծրունին, կամենալով ցույց աալ, որ «Իշխանուհի»֊ն դրամայի ոչ մի տեսակին չէ պատկանում, ժամանակակից պիեսները բաժանում է երեք տեսակի։

1) Առանց որևէ տենդենցիայի, կյանքի, ճիշտ և հավատարիմ, գրեթե ֆոտոգրաֆիական ճշտություն ունեցող պատկերներ ներկայացնող պիեսաներ։

2) Պիեսաներ, որոնց նպատակն է ցույց տալ կյանքը ոչ թե ինչպես նա կա, այլ ինչպես պետք է լիներ, ուրեմն իդեալացնելով և ազնվացնելով մարդկային տիպերը և այլն…

3) Պիեսաներ, որոնց մեջ մի որոշ տենդենցիա կա, որոնց նպատակն է զարկ տալ մի նոր մարդկային հարցի, բողոք հարուցանել հասարակական անկատար կազմակերպության դեմ և այլն…

Եվ Արծրունին ասում է, թե իմ պիեսը այդ երեք «տեսակներից» ոչ մինին չի պատկանում։