Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/120

Այս էջը սրբագրված է

արել էկամ անում է այն հիմարություններր, որ արել է Տարտարենը։ Ոչ երբեք։ Բայց Դո դեն խիստ դույներով է նկարագրել իր հերոսին, որ «ավելի պարզ և ավելի լիակատար լինի, քան թե նա իսկապես երևում է իրական կյանքում»։ Միթե չիչիկովները իսկապես այնպիսի ծայրահեղ անհատներ են եղել իրականության մեջ, որպես նկարագրված Ւ,«Мертвые души» հերոսը։ Ոչ երբեք։ Բայց Գոգոլը խիստ գույներով է նկարագրել մեռյալ հոգիներ դնող իր հերոսին է «որ ավելի պարզ և ավելի լիակատար լինի»։ Մի՞թե կյանքի մեջ կան իսկ և իսկ յագոներ, հարպագոններ, դոն-քիշոտներ, ռորինզոն-կրուզոներ, ֆրանցներ։ Ոչ երբեք. բայց Շեքսպիրը, Մոլիերը, Սերվանտեսը, Դեֆոն, Շիլլերը խիստ գույներով են նկարագրել իրանց հերոսներին, «որ ավելի պարզ և ավելի լիակատար լինին տիպերը, քան թե նրանք երևում են իրական կյանքի մեջ»։ Այստեղ մի միջանկյալ նկատողություն. հիշելով այս հռչակավոր հեղինակների անունները և նրանց հեղինակությունները օրինակ վերցնելով, ընթերցողը պետք է հասկանա, որ հանդգնություն չունեմ իմ անունը հավասարել այդ անունների հետ։ Ես խոսում եմ օբյեկտիվ կերպով։

Բայց իմ Բեգմուրյանը ո՛չ հրեշ է և ոչ էլ մի անհասկանալի սֆինքս։ Նա մի հասարակ մահկանացու է, նա անցողիկ մի տիպար է, որի մասին ես հանդգնություն չունիմ ասելու, թե անմահ է։ Ի՞նչ է անում նա իսկապես։ Նա ամուսնանում է առանց սիրելու մի հարուստ աղջկա հետ, որ վերջինի հարստությամբ թե իր խախտված գործերը ուղղի և թե կյանքի հաճույքները վայելի։ Արծրունին ասում է, թե մեր կյանքում այս ,տեսակ մարդիկ չկան։ Չգիտեմ որտե՞ղ է ապրում պարոնը, որ չի նկատում այն, ինչ որ կատարվում է մեր շուրջը։ Երբ կնոջը դավաճանող, նրա փողերը շռայլող, նրան ատող, բայց արտաքուստ սեր ցույց տվող մարդիկ հրեշներ են մեր մեջ։ Երբեք։ Եթե Արծրունին նեղություն կրեր և իր կաբինետից դուրս գալով մի էքսկուրսիա աներ մեր հասարակության մեջ, ամեն քայլում կհանդիպեր բեգվուրյանների։ Ո՞ւմ չէ հայտնի, որ այժմ հայ կինը բարոյապես անհամեմատ