Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/124

Այս էջը սրբագրված է

յական երիտասարդ է և գործելու եռանդով չի։ Նա մեր այժմյան երիտասարդության մեծամասնության տիպարն է։

Բшրեխիղճ քննադատը, երբ ուզում է անկողմնապահ քննադատել մի դր՛ված, նա վերջինի բովանդակությունը, թե և համառոտ, բայը պատմում է անթերի։ Արծրունին «Իշխանուհու» բովանդակությունը աղավաղել է «Մշակ»-ի մեջ և թերի առաջ բերել։ Նա Հեդինեի դրությունը ընթերցողից թաքցնելու համար, չի ասում, որ այդ առաքինի կնոջ անունը խայտառակված է քաղաքում, մի խոշոր բան, որ նրա ինքնասիրության գլխավոր պատճառներից մեկն է։ Արծրունին ինձ վերադրում է այնպիսի գաղափարներ, որ ես երբեք չեմ անցրել «իշխանուհու» մեջ։ նա ասում է, թե ես մեր երիտասարդներին քարոզում եմ» (Հշտապեըեք ամուսնանալ վաշխառուների աղջկերանց հետ))։ Զարմանալի լոգիկա։ Որտե՞ղ եմ ասել, ե՞րբ, ինչի՞ցն է երևում այդ։ Ես կամեցել եմ ցույց տալ, որ մեզանում ընտանեկան կյանքի հին կապերը քայքայվում են, կամեցել եմ ասել, որ այդ քայքայման պատճառը տղամարդն է— ուրիշ ոչինչ. ահա մի բան, որ Արծրունին չէ ուզում հասկանալ, և ես մեղավոր չեմ, որ նա ուզում է պիեսը անպատճառ ոտնատակ տալ և դրա համար աղավաղում է նրա միտքը։ Արծրունին ասում է, թե ես ուզում եմ քարոզել. օրօրիորդնե՞ր… զգուշացեք մեր իշխաններից… մի ամուսնացեք նրանց հետ, որովհետև նրանք բոլորն էլ Միքայելի նման բարոյապես փչացած են լինում))…

Час от часу не легче։ Զարմանալի ենթադրություններ, զարմանալի բարեխղճություն մի քննադատի կողմից, վերագրել հեղինակին մի գաղափար, որի նշույլն անգամ չկա նրա գրվածքի մեջ։

Բայց ես հոգնեցի. եթե շարունակեմ, Արծրունու յուրաքանչյուր տողի մեջ մի-մի սխալ պետք է ցույց տամ։ Իսկ ես ոչ ժամանակ ունիմ, ոչ ցանկություն ինձ պաշտպանելու, և եթե այս հոդվածը գրեցի, ոչ թե իմ «Իշխանուհի»-ն պաշտպանեմ, նա ինքն իրան կպաշտպանի եթե կարող է, այլ ցույց տամ, թե առհասարակ ինչպես է հասկանում քննադատի պարտքը և պաշտոնը Արծրունու պես մի հին և հմուտ հրապարակախոս։