Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/132

Այս էջը սրբագրված է

մեծարանքով։ Մոտ հինգ տարի առաջ բանաստեղծը ճանապարհորդում էր Թուրքիայում․ Կոստանդնուպոլսում հայ բարձր հասարակությունը նրան այնպիսի ընդունելության արժանացրեց, որին չէր արժանացել և ոչ մի ռուսահայ։

Պատկանյանը մեռավ գրեթե աղքատ, չնայած որ մինչև վերջին ժամանակներս նա Դոնի Նախիջևանում իր հիմնադրած արհեստակցական ուսումնարանի տեսուչն էր։ Նա թողեց մի շատ մեծ ընտանիք գրեթե առանց որևէ կենսամիջոցի։ բայց կարելի է վստահորեն ասել, որ այդ ընտանիքի ապրուստի միջոցները կապահովի հայ հասարակությունը։

ԼՐԱԳՐԱՅԻՆ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Մուրճ» հայկական քաղաքական-հասարակական-գրական ամսագիր, հրատ. Թիֆլիսում, Ավ. Արասխանյանի խմբագրությամթ: 1890—1892 թթ.:

Երբ 1881 թվականին պ. Ա․ Ա. Հովհաննիսյանի խմբագրությամբ լույս տեսնող «Փորձ» ամսագրի հրատարակումը դադարեց, ռուսահայերի պարբերական մամուլը բաղկացած էր բացառապես երկու-երեք թերթից, եթե չհաշվենք էջմիածնի հոգևոր օրգան «Արարատը», մանկական «Աղբյուր» հանդեսը և երբեմն, պատահական ձևով լույս ընծայվող ժողովածուները՝ «Արաքսը» Պետերրուրգում, «Հանդեսը» Մոսկվայում։ Մինչդեռ ամենամսյա, ճիշտ կազմակերպված և առավել ընդարձակ նյութ պարունակող մի հաս արա կա կան-գրական օր-1 դանի պահանջը զգացվում էր ամեն քայլափոխում։ Ռուսահայերի օրեցօր զարգացող հասարակական կյանքը առաջին պլանի վրա էր քաշում հարցեր, որոնք պահանջում էին իրենց մանրամասն ուսումնասիրությունն ու լուրջ մշակումը մամուլի էջերում։ Իսկ դրա համար բավական չէին թերթերը, որոնք զբաղված էին, այսպես կոչված, ամենօրյա, թռուցիկ հարցերով և անտեսում էին էական հարցերի մշակումը։ Նույնիսկ ամենաանկեղծ ցանկության դեպքում էլ այդ թերթերը իրենց